Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Արշավիր Մինասարյան

Իմ անունը Արշավիր Մարտինի Մինասարյան է: Ծնվել եմ 1982 թ. հոկտեմբերի 9-ին ք. Երևանում` ճարտարագետի և երաժիշտի ընտանիքում: Միջնակարգ կրթությունս ստացել եմ երեք տարբեր դպրոցներում. սկզբում ընդունվել եմ Սախարովի անվան #69 ռուսական դպրոցը, որտեղ սովորել եմ առաջին չորս տարին, այնուհետև շարունակել եմ կրթությունս Ա. Մյասնիկյանի անվան #66 դպրոցում, որտեղից տեղափոխվել եմ ՀՊՃՀ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հենակետային վարժարանը՝ ավարտելով այնտեղ 9-րդ և 10-րդ դասարանները:

1999 թ. ընդունվել եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժինը, որն ավարտել եմ 2003 թ. և ստացել ճարտարագետի որակավորում: 2003 թ. ընդունվել եմ նույն համալսարանի և նույն ֆակուլտետի մագիստրատուրան, որն ավարտելով 2005 թ.՝ ստացել եմ մագիստրոս ճարտարագետի որակավորում:

2005 թ. զորակոչվել եմ ՀՀ ԶՈՒ և ծառայել ամբողջական երկու տարի: Ծառայության ընթացքում մի քանի անգամ պարգևատրվել եմ գովասանագրերով և մեդալներով՝ բարեխիղճ ծառայության համար:

Ծառայությանս զուգահեռ ընդունվել եմ Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երեկոյան դասընթացներին և ավարտել այն 2007 թ.՝ ստանալով հաշվապահ-աուդիտորի որակավորում:

Մասնագիտական զարգացումս սկսվեց 2003 թ., երբ ընդունվեցի ամերիկյան Procter&Gamble ընկերության Հայաստանում դիստրիբյուցիոն ընկերություն՝ որպես Ավտոմատացման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար, որտեղ աշխատել եմ ընդհուպ մինչև բանակ զորակոչվելս` 2005 թ.:

2007 թ. ընդունվել եմ KPMG ամերիկյան աուդիտորական ամենամեծ ընկերությունը Ուկրաինայի հանրապետությունում` որպես աուդիտոր: 2009 թ. վերադարձել եմ ՀՀ և ընդունվել աշխատանքի Այքն քոմունիքեյշն ընկերությունում` որպես հատուկ կարևորության հաճախորդների վաճառքի պատասխանատու: Աշխատելով այնտեղ 6 ամիս՝ 2009 թ. օգոստոսին տեղափոխվել եմ աշխատանքի Կ-Տելեկոմ ՓԲԸ (ՎիվաՍել) ֆինանսական բաժին՝ որպես ֆինանսական վերահսկողության գլխավոր մասնագետ:

2012թ., ստանալով առաջարկ ՊեպսիԿո ընկերության դիստրիբյուցիոն ընկերությունից (IberiaRefreshments JSC), տեղափոխվել եմ Վրաստանի Հանրապետություն և զբաղեցրել գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հաստիքը: 2013թ. մինչ այժմ հանդիսանում եմ ՊեպսիԿո-ի ՀՀ-ում շշալցնող և դիստրիբյուցիոն ընկերության գլխավոր տնօրեն, ինչպես նաև Վրաստանում ՊեպսիԿո-ի գործարանի տնօրենների խորհդի անդամ:

Ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա:


Այստեղ սովորում են
Արշավիր Մինասարյան

Բիզնեսի կառավարում

Լևոն Մովսիսյան

Օրգանական քիմիա

Ամալյա Խաչատրյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Back to top
Close