Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Վահագն Կիրակոսյան

Ծնվել եմ 1993 թվականի ապրիլի 13-ին Երևանում։ 1998-2004 թթ․ հաճախել եմ Ա․Նավասարդյանի անվան 196 միջնակարգ դպրոց։ 2004-ին տեղափոխվել եմ Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոց։ Ֆիզմաթ դպրոցում ուսման տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների՝ մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն առարկաներից։ 2007-ին մասնակցել եմ Ղրիմում կայացած Աստղագիտության միջազգային օլիմպիադային։ 2008-ին և 2009-ին մասնակցել եմ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային (մաթեմատիկայի ոլորտում)` 2009-ին արժանանալով արծաթե մեդալի։ Նույն տարիներին մասնակցել եմ նաև Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին Իսպանիայում և Գերմանիայում՝ արժանանալով համապատասխանաբար պատվոգրի և բրոնզե մեդալի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ու ավարտել այն 2013-ին։ 2013-ին ընդունվել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրա և 2015-ի հունիսին պատրաստվում եմ ստանալ մագիստրոսի աստիճան։ Ուսման հետ զուգահեռ արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ «Naghashyan Solutions LLC» կազմակերպությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

2015-ին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի ֆինանսական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Վստահ եմ, որ Կոլումբիայի համալսարանում ձեռք բերված գիտելիքները մեծ ներդրում կլինեն իմ ապագա մասնագիտական և ակադեմիական նպատակների համար։


Այստեղ սովորում են
Սանան Շիրինյան

Մարդու իրավունքներ

Վահան Միսակյան

Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ

Անի Մինասյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close