Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Շուշան Առաքելյան

Ծնվել եմ 1993 թ. դեկտեմբերի 20-ին Ուկրայինայի Զապորոժյե քաղաքում: 2000 թ. սովորել եմ թիվ 27 միջնակարգ դպրոցում, իսկ 2001 թ․՝ թիվ 71 գիմնազիայում: 2004 թ. ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան ու մշտական բնակություն հաստատել ք․ Երևանում, որտեղ ապրում եմ մինչ այսօր: Հայաստանում միջնակարգ կրթությունս շարունակել եմ Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում, որն ավարտել եմ 2010 թ․: Միևնույն ժամանակ սովորել եմ նաև Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ 2010 թ․ ընդունվել եմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը և 2014 թ․ ավարտել այն գերազանցության դիպլոմով:

Ուսանողական տարիներին մասնակցել եմ ծրագրավորման մի շարք հայկական և միջազգային օլիմպիադաների: Որպես թիմի անդամ 2 անգամ մասնակցել եմ «ACM International Computer Programming Contest»-ի կիսաեզրափակիչ փուլին: 2012 թ․ ՀՀ նախագահի կողմից արժանացել եմ «Լավագույն բակալավր IT ոլորտում» ամենամյա մրցանակին: 2013 թ․ ստացել եմ «Հայ համայնքը հայ ուսանողին» ֆոնդի կրթաթոշակ, 2014 թ՝ Google-ի Անիտա Բորգի հիշատակին նվիրված կրթաթոշակ:

Սկսել եմ աշխատել 2012 թ․ օգոստոսից «Questrade Armenia» ընկերությունում՝ որպես կրտսեր C++ ճարտարագետ: Այնուհետ՝ 2013 թ․ ապրիլից, տեղափոխվել եմ «OneMarketData» կազմակերպություն, որտեղ որպես ծրագրային ապահովման ճարտարագետ աշխատում եմ մինչ այսօր։ 2015 թ․փետրվարին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան՝ MPhil in Advanced Computer Science մասնագիտությամբ:


Այստեղ սովորում են
Խաչիկ Բադեյան

Կիրառական մաթեմատիկա

Լուսինե Մանուկյան

Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն

Հեղնար Եղիայան

Սոցիալական անթրոպոլոգիայի հետազոտություն

Back to top
Close