Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ժամանակակից լեզուներ

Մագիստրատուրա

Ռուբեն Բունիաթյան

Ես՝ Ռուբեն Բունիաթյանս, ծնվել եմ Կազանում՝ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ հայի և ուկրաինուհու ընտանիքում, որն ստիպված է եղել փախչել 1989 թ. Բաքվից:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դժվար չէ պատկերացնել, որ մանուկ հասակից ինձ դժվար է եղել համարել կոնկրետ մի ազգի ներկայացուցիչ: Այս ամենը բարդություն էր առաջացնում նաև այն պատճառով, որ մայրս ինձ հետ խոսում էր ուկրաիներեն: Իմ ընկերները հիմնականում ռուսներ ու թաթարներ էին, ու անգամ լեզուների հանդեպ իմ հետաքրքրությունը չեր հեշտացնում իրավիճակը: Այս պայմաններում դժվար էր ինձ հայ զգալ:

Ես ինձ հայ զգացել եմ պապիկիս ու տատիկիս պատմությունների շնորհիվ, Հայաստանի գեղատեսիլ վայրերի նկարներն ու հայկական դրոշին նայելիս, որը կախված էր իմ մահճակալի վերևում: Այդպես էր մինչև 14 տարեկան:

Իմ կյանքում մեծ դեր է խաղացել սերը դեպի երաժշտությունը, որի շնորհիվ ձեռք եմ բերել իմ «ես»-ը: 6 տարեկանից գնացել եմ դաշնամուրի, այնուհետև ֆլեյտայի դասերի: 10 տարեկանում սկսել եմ նվագել սաքսոֆոն: 14 տարեկանում հայրս ու հորեղբայրս որոշեցին ինձ դուդուկ նվիրել: Մինչև հիմա չեմ մոռանում իմ առաջին տպավորությունը, այդ հիասքանչ ու կախարդական ձայնը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ կախարդական ձայնը կպավ իմ սրտի լարերին ու արթնացրեց հոգուս խորքում թաքնված մի զգացմունք:

Այդ օրվանից, երբ սկսեցի դուդուկ նվագել, շատ անգամ եմ ելույթ ունեցել Կազանի հայկական համայնքում: Ելույթ եմ ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված համերգում: Իսկ 15 տարեկանում, երբ մեկնեցի Անգլիա սովորելու, հետս գործիքս վերցրի: Ես բազմիցս մասնակցել եմ քոլեջում ու այնտեղից դուրս կազմակերպված տարբեր համերգների: Նույնիսկ մասնակցել եմ իմ ընկերոջ երաժշտական նախագծերից մեկի ալբոմի ձայնագրմանը: Միշտ հպարտանում եմ, երբ ինչ-որ մեկը հետաքրքրվում է այդ գործիքով, ու, օգտվելով առիթից, պատմում եմ դրա հայրենիքի և պատմության մասին:

Իմ մեջ հոսող հայի և ուկրաինացու արյան շնորհիվ ես վաստակեցի «Մոլորակի քաղաքացու» համբավ:

Ինձ շատ անգամ են առաջարկել մեր քոլեջը ներկայացնել «ՄԱԿ-ի մոդելով» անցկացվող մրցույթների ժամանակ, որ կազմակերպվում էին Էդինբուրգում ու Բեռլինում: Այդ փորձը և կապն աշխարհի տարբեր երկրների ուսանողների հետ կանխորոշեցին իմ հետագա մասնագիտության ընտրությունը. ես որոշեցի նվիրել ինձ օտար լեզուների ուսումնասիրությանը:

Յոհան Գյոթեն ասել է. «Նա, ով չգիտի ոչ մի օտար լեզու, չգիտի նաև մայրենի լեզուն»: Ես լիովին համաձայն եմ նրա հետ, քանի որ օտար լեզուների ուսումնասիրությունն օգնում է ոչ միայն հասկանալ լեզվաբանական կապը, այլև ճանաչել հարազատ մշակույթը կողքի հայացքով՝ այդկերպ ավելի կապվելով սեփական արմատներին:

Այս տարի ես ստացել եմ Դարեմի համալսարանի դիպլոմ՝ հետևյալ լեզուների մասնագիտական իմացությամբ՝ գերմաներեն, իտալերեն և իսպաներեն:


Այստեղ սովորում են
Արամ Ասրյան

Իրավագիտություն և ֆինանսներ

Շանտալ Թերզիյան

Սոցիալական և մշակութային մարդաբանություն

Լևոն Մովսիսյան

Օրգանական քիմիա

Back to top
Close