Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Արդյունաբերական ճարտարագիտություն

Մագիստրատուրա

Նելլի Պետիկյան

Ես ծնվել եմ 1997 թվականին Հայաստանում։ Իմ կյանքի առաջին յոթ տարին ապրել եմ Մոսկվայում, բայց ընտանիքս վերադարձավ հայրենիք, որպեսզի քույրս և ես մեծանանք՝ հայկական մշակույթով շրջապատված։

Հաջորդող տարիներն ամենաերջանիկ տարիներն էին իմ կյանքի՝ լի ծիծաղով, քաղցր մրգերով ու ջերմ արևով։

Ես ստացա կարմիր դիպլոմ, երբ ավարտեցի միջին դպրոցը (Պուշկինի անվան)։ Այնուհետև ընդունվեցի «Այբ», որտեղ սկսեցին ձևավորվել իմ հետաքրքրությունները։ «Այբ»-ում որոշեցի մասնակցել ինձ շրջապատող աշխարհի կյանքին։ Ես սկսեցի դասավանդել մանկատանը և իմ դպրոցում։ Կամավոր եմ եղել «Ուորլդ վիժըն» կազմակերպությունում ու հիվանդանոցում։

Ավագ դպրոցի վերջին տարվա ընթացքում մասնակցեցի EYP կազմակերպության կողմից կազմակերպված ֆորումին և մասնակցեցի այնպիսի քննարկումների, որոնք ինձ և միջազգային մասնակիցների համար կարևոր էին։ Պրակտիկա եմ անցել «Ինսթուգայդում», ինչըը ևս կարևոր էր իմ՝ ավագ դպրոցում սովորելու շրջանում. սա ինձ վստահություն տվեց իմ ուժերի հանդեպ և առաջնորդի հատկանիշներ։

Այժմ ես պատրաստ եմ սովորելու Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում։ Ես բաց եմ ապագայի դժվարությունների, ինչպես նաև հնարավորությունների առջև։


Այստեղ սովորում են
Լևոն Թադևոսյան

Իրավագիտություն

Հայկ Չախչախյան

Միջառարկայական հետազոտություններ

Արևիկ Սարգսյան

Անգլերեն

Back to top
Close