Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Մուշեղ Մանուկյան

Ծնվել եմ 1983 թ. Երևանում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և ստացել իրավագիտության բակալավրի ու մագիստրոսի աստիճան: Այնուհետև շարունակել եմ ուսումս Ռուսական պետական սոցիալական համալսարանում (Մոսկվա) և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում:

Մինչ Մոսկվա մեկնելս աշխատել եմ հասարակական կազմակերպությունում և մասնավոր ընկերություններում` որպես ծրագրերի ղեկավար և իրավաբան: Վերադառնալուց հետո աշխատանքի եմ անցել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում, այնուհետև համատեղ` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ֆինանսական դուստր` «ՄոբիԴրամ» ընկերությունում: Ներկայումս աշխատում եմ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում որպես ռեգիոնալ իրավախորհրդատու` պատասխանատու լինելով ԱՊՀ երկրների, արաբական աշխարհի երկրների, Հնդկաստանի և Աֆրիկայի համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս եմ և նույն համալսարանի իրավագիտության մագիստրոսի ծրագրի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի ղեկավար:

Մի շարք երկրներում անցնելով վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի վերապատրաստման դասընթացներ` հանգեցի այն մտքին, որ անհրաժեշտ է հիմնել կենտրոն, որը բացառապես կզբաղվի մեդիացիայով և արբիտրաժով ու կխթանի Հայաստանում նշված որոլտների զարգացումը: Այդ գաղափարի իրագործման համար հիմնադրեցի «ԷյԴիԱր Փարթներս» մեդիացիոն և արբիտրաժային կենտրոնը, որը ներկայումս ակտիվ գործունեություն է ծավալում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի զարգացման և խթանման ուղղությամբ` նպաստելով մեր երկրում համապատասխան օրենսդրական կառուցակարգերի և համակարգերի ներդրմանը:

Ցանկանալով մասնագիտանալ իրավունքի նորարարական ոլորտներում, ինչպես նաև ձեռք բերել գործարար կապեր` դիմեցի Հարվարդի իրավունքի դպրոցի մագիստրոսական ծրագրում ուսանելու համար և 2015 թ. մարտի 17-ին ստացա ընդունելության հրավերը: Հավատացած եմ, որ Հարվարդի փորձն իմ առջև գործունեության առավել լայն հորիզոններ կբացի իրավաբանական և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում, որն անշուշտ պետք է ծառայեցնեմ Հայաստանի զարգացման համար:


Այստեղ սովորում են
Հայկ Փիլոյան

Բիզնեսի կառավարում

Վարյա Մերուժանյան

Հանրային կառավարում

Նորա Լեսերսոն

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Back to top
Close