Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Անշարժ գույքի հետ կապված ռազմավարության զարգացում

Մագիստրատուրա

Մարինե Փոթիկյան

Ծնվել եմ 1981 թվականին Գյումրի քաղաքում, սակայն մեծացել եմ Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1997 թվականին, ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ, ուսման ողջ ընթացքի համար ստացել կրթաթոշակ և ավարտել գերազանցությամբ:

Իմ հետաքրքրությունը բժշկության նկատմամբ պայմանավորված էր նրանով, որ բժիշկների ընտանիքում եմ մեծացել, և մանկուց բժշկական աշխարհն ինձ համար առօրյա կյանք էր: Ուսումն ավարտելուց հետո՝ ինտեռնատուրայի, այնուհետև պրակտիկ աշխատանքի ընթացքում, ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էի լրացուցիչ աշխատանք փնտրել: Այդ ընթացքում համատեղության կարգով աշխատանքի անցա անշարժ գույքի մի ամերիկյան ընկերությունում, որը փնտրում էր լիզինգային գործակալ: Վեց ամիս համատեղելուց հետո ես հասկացա, որ անշարժ գույքի բնագավառի աշխատանքն ինձ շատ ավելի է հետաքրքրում, քան ստոմատոլոգիան: Հետևանքն այն էր, որ ես թողեցի իմ աշխատանքը որպես ստոմատոլոգ և սկսեցի աշխատել լրիվ դրույքով «Պիկ Ռեալ Էսթեյթ Գրուպ» ընկերությունում: Երկու տարի անց դարձա բրոքերային և լիզինգային վարչության ղեկավար: Իմ ղեկավարման ընթացքում մեր բրոքերային բաժինը համբավ ձեռք բերեց և ընտրվեց ամերիկյան «Home & Garden հեռուստատեսության» (HGTV) կողմից որպես “House Hunters International” հայտնի շոուի Հայաստանյան մասնակից: 2010 թվականին, երբ հեռանում էի «Պիկ Ռեալ Էսթեյթ Գրուպ» ընկերությունից, ես զբաղեցնում էի ակտիվների կառավարման և բրոքերային վարչության փոխնախագահի պաշտոնը: Նույն տարվա ընթացքում որպես գործադիր տնօրեն միացա «Թարգեթ Դիվելոփմենթ» անշարժ գույքի ներդրումային և կառավարման նորաստեղծ ընկերությանը: Այս ընկերության առաջին աշխատակիցն էի, և տևեց երեք տարի, որպեսզի իմ ուղղակի աջակցությամբ «Թարգեթ Դիվելոփմենթը» կառուցվի և կայանա որպես առաջատար ընկերություն: Չնայած այն հանգամանքին, որ արդեն ղեկավարում էի Հայաստանի լավագույն անշարժ գույքի ներդրումային ընկերություններից մեկը, ես հասկացա, որ դեռ կարիք ունեմ ընդլայնելու իմ գիտելիքներն ու հմտությունները: Հուրախություն ինձ վերջերս տեղեկացա, որ ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անշարժ գույքի զարգացման բաժին: Այժմ իսկապես անհամբեր սպասում եմ այն եզակի կրթական ու մասնագիտական հնարավորությանը, որ դառնամ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային համայնքի մի մասնիկը:


Այստեղ սովորում են
Ռոբերտ Փանոսյան

Ճարտարապետություն

Արտավազդ Ղազարյան

Նորարարություն և գլոբալ առաջնորդություն

Ջեսիկա Մաղաքյան

Մաթեմատիկա

Back to top
Close