Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Զարգացման հետազոտություն

Մագիստրատուրա

Մանե Ադամյան

Ծնվել և մեծացել եմ Վանաձորում: Հայրենի քաղաքում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, որտեղ ստացել եմ բակալավրի և մագիստրոսի կոչումներ: Համալսարանում արժանացել եմ ամբողջական պետական կրթաթոշակի և ընտրվել եմ ԵՊՀ «Ուսանող 2011»: Ուսանողական տարիներին զուգահեռ աշխատել եմ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում, որն անկախ հետազոտական կենտրոն է Հայաստանում, և ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում»` որպես հետազոտող:

Մասնագիտանալով եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում՝ աշխատել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում` որպես օմբուդսմենի արտաքին կապերի խորհրդական՝ հիմնականում աշխատելով Եվրոպայի գործընկերների հետ և համակարգելով Հայաստանում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված համատեղ ծրագրեր:

Այժմ աշխատում եմ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունում` որպես ծրագրերի ղեկավար, որոնք ուղղված են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանի եվրոպական օրակարգի առաջխաղացմանը:

Մասնակցել եմ ԵՄ ինստիտուտների, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և մի քանի եվրոպական համալսարանների կողմից կազմակերպված մի շարք կարճաժամկետ մասնագիտական դասընթացների արտասահմանում: 2010 թ. հաղթել եմ «Հրապարակային խոսքի ազգային մրցույթում» և ներկայացրել եմ Հայաստանը «Հրապարակային խոսքի միջազգային մրցույթում»՝ Լոնդոնում:


Այստեղ սովորում են
Շուշան Առաքելյան

Համակարգչային գիտություն

Գայանե Վիրաբյան

Իրավագիտություն

Իրինա Արությունովա

Բիզնեսի կառավարում

Back to top
Close