Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Տաթևիկ Զոհրաբյան

Ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Բակալավրի կոչում ստացել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ֆինանսներ և վարկ ֆակուլտետում և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում՝ ագրոբիզնես մասնագիտությամբ: Այնուհետև, ԱՄՆ գյուղդեպարտամենտից դրամաշնորհ ստանալով` կրթությունս շարունակել եմ ԱՄՆ-ում և ստացել Տեխասի «A&M» համալսարանի կիրառական տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Այդ ժամանակ էլ իմ գիտական ղեկավարների կողմից կիրառական տնտեսագիտության հանդեպ ինձ փոխանցված հետաքրքրությունը և սերն իմ մեջ ասպիրանտուրա ընդունվելու ցանկություն առաջարկեցին:

Զինված քանակական գիտելիքներով, տնտեսագիտության և ֆինանսների իմացությամբ, ինչպես նաև հայաստանյան կրթական համակարգի և առհասարակ տնտեսության մեջ իմ լուման ներդնելու մեծ ցանկությամբ՝ վերադարձա Հայաստան և աշխատեցի տարբեր ոոլորտներում, տարբեր հասարակական ու մասնավոր կազմակերպություններում:

Ավելի քան չորս տարի դասավանդել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: Միաժամանակ ՀԿ և մասնավոր հատվածում զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ. ծրագրերի ղեկավար եմ եղել «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպությունում, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամում հետազոտությունների և զարգացման բաժնի տնօրեն եմ եղել, Հայաստանի ամերիկյան համալսարանում` տնտեսագիտության մագիստրատուրայի հիմնադրման փորձագետ, կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար` «Բեյքեր Թիլլի Արմենիա»-ում և գլխավոր հետազոտող «Cross Fell Group»-ում:

Զբաղված աշխատանքային ժամանակացույցը ինձ երբևէ չի խանգարել, որ ակտիվորեն զբաղվեմ կամավորական և հասարակական գործունեությամբ: Օրինակ, երբ ընտրվեցի Ամերիկյան վիճակագրական ընկերակցության հայաստանյան դեսպան, ձեռնամուխ եղա Հայաստանում վիճակագրական գրագիտության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացմանը: Այս ամենից բացի, ես շատ սիրում և հաճույքով զբաղվում եմ տարբեր մարզաձևերով` ներառյալ պարապլաներային սպորտը, ժայռամագլցումը և արշավային զբոսաշրջությունը:

Ներկայումս ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի համալսարանի բիզնեսի կառավարման բաժին, որը կսկսեմ 2014 թ. օգոստոսին: Հուսով եմ, որ ձեռք կբերեմ անհրաժեշտ ձեռնարկատիրական գիտելիքներ և, օգտագործելով ՄՏԻ-ի ռեսուրսները, կհիմնեմ իմ ներդրումային կազմակերպությունը Հայաստանում, որի նպատակն է լինելու կրթության ոլորտի զարգացումը Հայաստանում: Լիահույս եմ, որ նշված գիտելիքներն ու հմտություններն ինձ մեծապես կօգնեն մեկնարկային գաղափարս իրագործելու համար:


Այստեղ սովորում են
Հայկ Սարիբեկյան

Համակարգչային գիտություն

Սիրանուշ Բաբախանովա

Ֆիզիկա և Կենսաբանություն

Back to top
Close