Հետազոտական դիզայն և մեթոդաբանություն
Ես ծնվել և ապրում եմ Հայաստանում: 2003-2009 թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ (ավարտել եմ գերազանցությամբ): Եղել եմ նույն ֆակուլտետի հայցորդ և 2012-ին պաշտպանել ատենախոսությունս:
Ինը տարի աշխատել եմ և այսօր էլ շարունակում եմ աշխատել ՀՀ կրթության ոլորտում` համագործակցելով ՀՀ ԿԳՆ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի, Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ), բուհերի և դպրոցների հետ: 2011-2012 թթ. աշխատել եմ ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ):
Ծրագրային գործունեության շրջանակներում համագործակցել եմ ազգային և միջազգային կազմակերպությունների հետ (ԱՄՆ Դեսպանություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՀՌԿԿ Հայաստան, Բաց հասարակության ինստիտուտ, Գիտության պետական կոմիտե, Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամ):
Հեղինակել եմ մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներ և սոցիալ-փիլիսոփայական էսսեներ:
Դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության ամբիոնում:
Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա
Բիզնեսի կառավարում
Մաթեմատիկական տրամաբանություն