Բիզնեսի կառավարում
Ծնվել եմ Լիբանանում՝ Բեյրութում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 2004-2011 թթ. սովորել եմ Բեյրութի ամերիկյան համալսարանում, որտեղ 2007 թ. ստացել եմ կենսաբանի, իսկ 2011 թ.՝ բժշկի բակալավրի աստիճան:
Ներգրավված եմ տարբեր կազմակերպությունների գործունեության մեջ՝ ներառյալ Լիբանանի Կարմիր խաչը, «Թռչնոց Բոյն» հայկական որբանոցը, ՔԱՀԼ հայկական ծերանոցը, «Rotaract»-ը և այլն:
Ազատ ժամանակ նախընտրում եմ խաղալ շախմատ և սքվոշ:
2014 թ. սեպտեմբերից սովորելու եմ Օքսֆորդի համարլսարանի բիզնեսի կառավարման ծրագրով: Հուսով եմ, որ այդ դասընթացը կօգնի ինձ իրականացնել Լիբանանում հիվանդանոց հիմնելու և հայ ազգի զավակներին օգտակար լինելու երազանքս:
Բիզնեսի կառավարում
Հասարակական միջամտություն
Գործադիր բիզնեսի կառավարում