Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Ռաֆայել Մկրտչյան

Ծնվել եմ 1994 թ. մարտի 3-ին Հայաստանի Հանրապետությունում: 2000-2001 թթ. հաճախել եմ Երևանի «Ինչուիկ» քոլեջ, իսկ 2001 թ. ընդունվել եմ Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոց – վարժարանը՝ անգլերենի խորացված ուսուցմամբ: Ուսանելու տարիներին ցուցաբերած գերազանց առաջադիմության համար 2012 թ. դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով:

Դպրոցում ինձ համար չկային կարևոր և երկրորդական առարկաներ, բայց հաշվի առնելով հանրակրթական և թեքումով դպոցների որոշ առարկայական ծրագրերի տարբերությունները և անհրաժեշտ համարելով ավելի խորացնել իմ գիտելիքները բնագիտամաթեմատիկական առարկաներից՝ 2008 թ.-ից անընդմեջ հաճախել եմ Երևանի ֆիզմաթ դպրոցում և Քվանտ վարժարանում անցկացվող առարկայական օլիմպիական խմբակների պարապմունքներին:

Մյուս կողմից, իմ դպրոցը հնարավորություն էր ընձեռում ստանալու խորացված գիտելիքներ հումանիտար առարկաներից: Արդյունքում, սկսած 2009-2011թթ. մասնակցելով մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, հայոց լեզու, գրականություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, անգլերեն, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից անցկացվող օլիմպիական մրցույթներին, քաղաքային և հանրապետական փուլերում արժանացել եմ 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների ու գովասանագրերի: 2010 թ. եղել եմ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հայկական ընտրական խմբի անդամ, իսկ 2011 թ. հայ-վրացական միջազգային օլիմպիադայի հայկական թիմի անդամ: 2010 թ. ճանաչվել եմ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի լավագույն ընթերցող և արժանացել պատվոգրի: 2011 թ. իմ հեղինակային խնդիրները տպագրվել են «Մաթեմատիկան դպրոցում» և «Բնագետ» ամսագրերում: 2012 թ. «Microsoft» ինովացիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակում անցել եմ երկամսյա պրակտիկա:

Լինելով հայկական ոգով արևմտյան կրթության գաղափարի հետևորդը` 2012 թ. հանձնել եմ համապատասխան քննություններ և 2013 թ. ստացել եմ ընդունելության ոչ պայմանական հրավերներ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանից, Նյու- Յորքի, Բոստոնի, Ավստրալիայի ազգային և մի շարք այլ համալսարաններից: Պաշտոնական ընդունելության հրավերներից նախապատվությունը վերապահել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանին և այժմ սովորում եմ այդ համալսարանի էլեկտրոնային ինժեներիայի և համակարգչային գիտության բաժնի բակալավրիական ծրագրով: Նպատակ ունեմ ընտրելու նաև ուսումնառության երկրորդ հիմնական ծրագիր:

Ուսմանը զուգահեռ ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել, ֆուտբոլ խաղալ և կիթառ նվագել:


Այստեղ սովորում են
Նարեկ Ներսիսյան

Մաթեմատիկա

Կառլա Ղարիբյան

Իրավագիտություն

Նատալի Սիմոնյան

Կենսաճարտարագիտություն

Back to top
Close