Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսական քաղաքականության կառավարում

Մագիստրատուրա

Պերճուհի Թորոսյան

Ծնվել եմ Հրազդանում: Սովետական Միության փլուզումից հետո ընտանիքս տեղափոխվել է Երևան, որտեղ էլ հաճախել եմ Համբարձում Գալստյանի անվան միջնակարգ դպրոց:

2001 թ. ընդունվել եմ ԱՄՆ-ի Այովայի համալսարանի տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների բաժին: Բակալավրիատում սովորելու տարիներին աշխատել եմ Վաշինգտոնում՝ հանրային դիվանագիտության ոլորտում՝ այդ ընթացքում առիթ ունենալով աշխատել տարբեր երկրների քաղաքական գործիչների հետ: Այնուհետև կրթությունս շարունակել եմ Բոստոնում` Բրենդայսի համալսարանի միջազգային տնտեսագիտության և ֆինանսների բաժնում: Բրենդայսի համալսարանում ուսանելուն զուգընթաց աշխատել եմ Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսների կորպորացիայում` որպես խորհրդատու, իսկ ավարտելուց հետո շարունակել եմ աշխատել միջազգային տնտեսական զարգացման ոլորտում:

2010 թվականից աշխատել եմ որպես ներքին կառավարման խորհրդատու Նյու Յորքի փոխադարձ հիմնադրամային ֆոնդերից մեկում և ձեռք բերել փորձ ներդրումների կառավարման և ֆինանսական շուկաների ոլորտում:

2014 թվականին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) տնտեսական քաղաքականության կառավարման բաժին, որն ավարտելուց հետո, հուսով եմ, օգտակար կլինեմ իմ երկրին տնտեսական զարգացման ոլորտում:

Ազատ ժամանակ սիրում եմ արշավներ կազմակերպել, զբաղվել յոգայով և ճանապարհորդել:


Այստեղ սովորում են
Ժաննա Կիտբալյան

Լիբերալ արվեստ և գիտություններ

Նարեկ Թովմասյան

Ֆինանսների մաթեմատիկա

Դարա Մերի Հուրդաջյան

Միջազգային էներգետիկայի կառավարում և քաղաքականություն

Back to top
Close