Ռեժիսուրա
Ծնվել եմ 1991թ. Երևանում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկիայի ֆակուլտետը: Չնայած այն հանգամանքին, որ չեմ ցանկացել լրագրող դառնալ, ուսումը, ինչպես նաև 3 տարվա լրագրողական աշխատանքային փորձն ինձ տվել են արժեքավոր գիտելիքներ և փորձառություն:
Իմ ընտանիքը մշտապես գնահատել է արվեստը, և արվեստի որևէ ճյուղ որպես մասնագիտություն ընտրելը կանխատեսելի ապագա է եղել ինձ համար:
Այս տարի ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի արվեստի դպրոցի կինոռեժիսուրայի բաժին և շատ ուրախ եմ այդ ստեղծագործ համայնքի մասը դառնալու համար: Ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե ես կարողանամ իմ ներդրումն ունենալ հայկական կինոյի զարգացման գործում:
Ֆինանսական մաթեմատիկա
Ֆիզիկա
Բարձր և հետմիջնակարգ կրթություն