Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Նարինե Լալաֆարյան

Ծնվել եմ 1993 թվականին Երևան քաղաքում: 2009 թվականին ավարտել եմ Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք մրցույթների և օլիմպիադաների, որոնցից ինձ համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել Երևանի պետական համալսարանի հիմնադրման իննսունամյակին նվիրված ուսումնական օլիմպիադան, որտեղ պարգևատրվեցի հայ ժողովրդի պատմություն առարկայից գերազանց գիտելիքների համար:

Ոգեշնչված լինելով մեր հայ նախնիների հերոսական կյանքի ուղով՝ ես հասկացա, որ պետք է ունենամ իմ ներդրումը երկրիս առաջխաղացման և զարգացման գործում: Այդ նպատակով որոշեցի դառնալ իրավաբան և ընդունվեցի Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որտեղ էլ ստացա իրավագիտության բակալավրի աստիճան՝ սովորելով անվճար կրթական համակարգով և գերազանց հանձնելով պետական քննությունն ու դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը:

Իմ կյանքում բեկումնային եղավ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարության կրթական և մշակութային հարցերով բարձր մրցակցային ծրագրի՝ 2010 թվականին Բենջամին Ֆրանկլինի տրանսատլանտյան երիտասարդների ամառային ինստիտուտում Հայաստանը ներկայացնելը: Ծրագրի շրջանակներում ուսանել եմ համեմատական սահմանադրական իրավունք, միջազգային հարաբերություններ և վավերագրական ֆիլմերի ստեղծման հմտություններ:

Վերադառնալով Հայաստան՝ ես ձեռնամուխ եղա Հայաստանում «Youth in Charge 2011» միջազգային քաղաքացիական ծրագրի նախապատրաստմանը: Ծրագիրը նվիրված էր ազատ լրատվամիջոցներին, գենդերային հավասարությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Սկսած 2012 թվականի նոյեմբերից` հանդիսանում եմ «Young European Peers» ծրագրի համահիմնադիրը, կազմակերպիչը և ղեկավարը: 2012 թվականին Բեռլինում նախապատրաստել և ղեկավարել եմ «Հանդուրժողականություն» խորագրով դասընթացը: 2013 թվականին Բրյուսելում նախագծել և կազմակերպել եմ «Մարդու իրավունքներ» թեմայով դասընթացը և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ դատախաղը:

Ուսանողական տարիներին, սովորելու հետ մեկտեղ, 2009 թվականից սկսած աշխատել եմ իրավաբանական ընկերություններում՝ որպես պրակտիկանտ, իսկ այնուհետև իրավաբանի օգնական` կես դրույքով: 2013 թվականի մայիս ամսից աշխատում եմ «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում:

Ավարտելով համալսարանը և ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան՝ գիտելիքներս խորացնելու նպատակով դիմեցի Մեծ Բրիտանիայի երեք համալսարան՝ Քեմբրիջի համալսարան, Լոնդոնի համալսարանական քոլեջ և Լոնդոնի կայսերական քոլեջ: Երեք համալսարաններից ստացել եմ հրավեր իրավագիտության մագիստրատուրայի ծրագրով ուսանելու համար:

Գիտակցելով Քեմբրիջի համալսարանի դարավոր հռչակը և մատուցած գիտելիքների որակը, ինչպես նաև առանձնահատուկ հետաքրքրված լինելով առևտրային իրավունքով՝ պլանավորում եմ ուսանել և իրավաբանի մագիստրոսի աստիճան ստանալ Քեմբրիջի համալսարանում:


Այստեղ սովորում են
Ալեքսանդր Հարությունյան

Բիզնեսի կառավարում

Արամ Մուղալյան

Կառավարում

Նարեկ Սարիբեկյան

Առաջատար մաթեմատիկա

Back to top
Close