Ֆիզիկա
Ծնվել ու մեծացել եմ Լոս Անջելեսում: Դպրոցական վաղ տարիքից մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել գիտությունների հանդեպ:
Ավագ դպրոցում իմ մեջ մեծ սեր արթնացավ լեզուների ու ճանապարհորդության հանդեպ, ու սկսեցի իսպաներեն ու ֆրանսերեն սովորել: Նաև Ռուսաստանում սովորելու կրթաթոշակ ստացա, վեց շաբաթ հնարավորություն ունեցա ապրելու Ռուսաստանում, լեզուն սովորելու և նոր ընկերներ ձեռք բերելու: Նույն տարվա ընթացքում պատվորգրի արժանացա ֆիզիկայի իմացության համար, թեև ընդամենը մեկ տարի էի լրջորեն զբաղվել այդ գիտությամբ: 2013-2014 թթ. աշխատել եմ նաև Կալիֆոռնիայի պետական համալսարանի երկրաքիմիայի լաբորատորիայում և մրցանակի արժանացել կենսաբանության ոլորտում արձանագրածս հաջողությունների համար:
Ավագ դպրոցում սովորելու ընթացքում ներգրավված էի մեր դպրոցի օլիմպիական խմբակում և երկու տարի շարունակ եղել եմ այդ խմբակի ավագը: Նահանգային ու ազգային մրցույթների ընթացքում ես քսանյոթ մեդալ եմ շահել: Ինքնուրույն սովորել եմ մի քանի առարկա` օպտիկա, էկոլոգիա:
Սիրում եմ նոր ուտելիքներ համտեսել, պարել, հագուստ նախագծել և վազել լավագույն ընկերոջս հետ:
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում հույս ունեմ ընդլայնել հետաքրքրություններիս շրջանակը և աշխարհի մասին իմանալ հնարավոր ամեն ինչ: Ցանկանում եմ այդպիսով դրական փոփոխություններ անել աշխարհում և օգնել մարդկանց:
Ֆինանսներ
Մաթեմատիկա և ֆիզիկա
Ֆիզիկա