Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ուսումնառություն և տեխնոլոգիա

Մագիստրատուրա

Մերի Նասիլյան

Ծնվել եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 1990 թ.: Վեց տարեկան հասակում տեղափոխվել եմ ք. Երևան և հաճախել եմ թիվ 102 միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորել եմ գերազանց և առաջին դասարանից հասկացե, որ որպես մասնագիտություն ընտրելու եմ մանկավարժությունը:

Դպրոցն ավարտելուց հետո, սովորել եմ Վ. Յա. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:

Մագիստրոսի կոչում ստացել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում 2010-2012 թթ.: Նույն համալսարանում աշխատում եմ 2011 թ.-ից մինչ այսօր: Ներկայումս անգլերեն եմ դասավանդում Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնում, ինչպես նաև Կիրառական լեզվաբանության հետազոտության կենտրոնում զբաղվում եմ հետազոտական ծրագրերով:

Ուսանողական տարիներին ծավալել եմ ակտիվ հասարակական գործունեություն: Հանդիսացել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ, որպես կամավոր մասնակցել եմ «BRC» միջազգային բնապահպանական կազմակերպության ծրագրերին և ուսումնական ծրագրի հիմնման առաջարկով եմ հանդես եկել: Ներկայումս հանդիսանում եմ համալսարանի ուսանողության դեսպան, ինչը հնարավորություն է ընձեռում մասնակցելու մի շարք միջոցառումների:


Այստեղ սովորում են
Թալին Բիլազարյան

Համեմատական կառավարում

Հեղինե Կոշտոյան

Երեխաների զարգացում և կրթություն

Նաիրի Մանուկյան

Հնագիտություն

Back to top
Close