Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա

Մագիստրատուրա

Էդգար Մինասյան

Ես՝ Էդգար Գագիկի Մինասյանս, ծնվել եմ 1996 թվականին Երևանում: Դպրոցական առաջին 5 տարիներին գերազանց սովորել եմ թիվ 78 միջնակարգ դպրոցում: Մանկուց հակում եմ ունեցել բնական գիտությունների հանդեպ, հատկապես` մաթեմատիկայի: 2008 թ. «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադայում առաջին տեղը գրավելով` հարցազրույզով ընդունվել եմ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց: Այդ տարվանից հաճախել եմ օլիմպիական խմբակների և մասնակցել բազմաթիվ օլիմպիադաների` մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ֆիզմաթում անցկացրած 6 տարիների ընթացքում հասել եմ որոշ բարձունքների, ինչի համար շնորհակալ եմ իմ դպրոցին և ուսուցիչներին:

Հանրապետական առարկայական օլիմպիադաներին բազմիցս արժանացել եմ I, II և III կարգի դիպլոմների՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից.

2010 թ. «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ – հաղթող
2012 թ. Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա, Արգենտինա – արծաթե մեդալ
2013 թ. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա մաթեմատիկայից, Ղազախստան – արծաթե մեդալ
2013 թ. Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա, Ավստրալիա
2013 թ. Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա, Կոլումբիա – բրոնզե մեդալ
2013 թ. ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգև «Լավագույն աշակերտ» անվանակարգում
2014թ. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Ղազախստան – արծաթե մեդալ մաթեմատիկայից
2014թ. ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատ (MIT):

Սովորելուց բացի հետաքրքրվում եմ նաև սպորտով: Զբաղվում եմ բասկետբոլով, շատ եմ սիրում մեծ թենիս և լող սպորտաձևերը: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ և շաշկի խաղալ:


Այստեղ սովորում են
Վարագ Ղարիբջանյան

Համակարգային դիզայն և Կառավարում

Ներսես Արամյան

Մաթեմատիկա և ֆիզիկա

Սահակ Ոսկյան

Քիմիական ճարտարագիտություն

Back to top
Close