Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Յուրի Սիրադեղյան

Ծնվել եմ Երևան քաղաքում: Հաճախել եմ Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Գերազանց ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 2003 թվականին: Ավարտելուց հետո տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ` շարունակելու ուսումը Միչիգանի Համալսարանում (University of Michigan), որտեղ և ստացել եմ մագիստրոսի կոչում` համակարգչային գիտություններում (MS in Computer Science):

Միչիգանի համալսարանում ուսման հետ միաժամանակ մասնակցել եմ ԱՄՆ-ի խոշորագույն մեքենաշինական ընկերությունների հետ համատեղ նախագծերին: Այս նախագծերի շրջանակներում մշակել եմ ծրագրային համակարգեր, որոնք օգտագործվել են մեքենաշինական գործարաններում` խնայելով մոտ $2,1 մլն աշխատանքային ծախսեր: Նույն ժամանակահատվածում տպագրել եմ 3 գիտական հոդված:

2004-2006 թթ. Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճուղում հիմնադրել եւ ղեկավարել եմ «Հայ ուսանողական միությունը», որի շրջանակներում ներկայացրել ենք հայ մշակույթը համալսարանական միջոցառումներում:

Ավարտելուց հետո սկսել եմ աշխատանքը Microsoft-ում, որը հանդիսանում է ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն աշխարհում: Աշխատում եմ ընկերության գիտա-հետազոտական բաժնում (Microsoft Research)` մշակելով ծրագրային ապահովում` կապված ինտերնետային ծառայությունների արտադրողականության, մեծ տվյալների կառավարման եւ վերլուծության հետ: Իմ աշխատանքի արդունքների հիման վրա դիմել եմ արտոնագրի հայտի հաստատմանը:

2007 թվականից նաև հանդիսանում եմ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճուղի համակարգչային և ինֆորմացիոն գիտությունների ֆակուլտետի "Արդյունաբերական խորհրդի" անդամ: Այստեղ իմ հիմնական պարտականությունները ներառում են մասնագիտական կարծիք տրամադրելն արդյունաբերական միտումների մասին, համալսարանի ոսումնական ծրագրի բարելավման ապահովումը և պոտենցիալ նոր դասախոսների մասին ակնարկներ տրամադրելը:


Այստեղ սովորում են
Թամար Մարտիրոսյան

Անգլերեն և համեմատական գրականություն

Հասմիկ Ալեքյան

Գործավարական գիտություն

Սանան Շիրինյան

Մարդու իրավունքներ

Back to top
Close