Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետության պատմություն

Մագիստրատուրա

Եվա Սարգսյան

Եվա Սարգսյանը առաջին կրթությամբ ճարտարապետ է՝ մասնագիտացած ճարտարապետության տեսության և քննադատության ուղղություններով: Լոնդոնի համալսարանական քոլեջում Ճարտարապետության պատմություն մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանել է ճարտարապետական սոցիոլոգիա և լրագրողություն: Մալմոյի համալսարաում ուսումնասիրել է մշակութային անթրոպոլոգիա՝ գրելով «Եկեղեցական ճարտարաետության կերպարի արդի ընկալման խնդիրները Հայաստանում» ավարտական թեզը:

Լինելով Հայաստանում գործող մի-քանի ճարտարապետության տեսաբաններից ու քննադատներից մեկը՝ Եվա Սարգսյանը ճարտարապետական ոլորտի միակ պրոֆեսիոնալ լրագրողն է երկրում: Նա հանդիսանում է Հայաստանում առաջին ճարտարապետական մասնագիտական մեդիայի հիմնադիրը «Արմենիան Թայմս» էլեկտրոնային վերլուծական ամսագրի սահմաններում (2008), որտեղ աշխատել է որպես ճարտարապետության և մշակույթի բաժինների խմբագիր: 2010 թվականից հանդիսանում է ՌեԱրկ «Ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահը: Կենտրոնի գործունեության շրջանակներում նա մասնակցել է հայկական ճարտարապետական ոլորտի խնդիրներին ուղղված մի շարք ծրագրերի և հետազոտությունների մշակմանը, ինչպես նաև 2012-13 թթ. ՆՓԱԿ-ի (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) հետ համատեղ կազմակերպել և համակարգել է «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» եռօրյա ճարտարապետական-մշակութաբանական ֆորումը:

Եվա Սարգսյանը աշխատել է մոդեռնիստական շրջանի հուշարձանների պահպանությամբ զբաղվող «The 20th Century Society» Բրիտանական կազմակերպությունում, Լոնդոն: 2012 թվականից Եվրոպական խորհրդի Արևելյան համագործակցության երկրների Մշակութային ծրագրի խորհրդատվական խմբի անդամ է:

Եվա Սարգսյանին հետաքրքրող ակադեմիական և հետազոտական թեմաներն են ճարտարապետական ձևի մորֆոլոգիան, ընկալման հոգեբանական և էսթետիկ ազդեցությունները, պաշտամունքային և հուշարձանային ճարտարապետության փիլիսոփայական հիմքերն ու մշակութային (փոխ)ազդեցությունները, ճարտարապետական և քաղաքաշինական օրենքն ու ոլորտի կառավարումը, ինչպես նաև ոլորտի բազմաթիվ այլ հանրային ուղղվածության հարցեր, ինչպիսիք են բնակելի ճարտարապետության և քաղաքի անթրոպոլոգիան, և այլն: Եվա Սարգսյանը գրում է ճարտարապետությանը, մշակութաբանությանն ու հանրային ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ և հոդվածներ հրապարակում հայկական, ինչպես նաև միջազգային տարբեր մեդիաներում: Ներկայումս աշխատում է «Architectural Bibliography Series» և «Genesis of Architectural Forms and Motives» գրքերի վրա:

Եվա Սարգսյանը ֆլեյտահար է, նվագում է կելտական երաժշտություն դուետներում (Սենտ, Ֆրանսիա), զբաղվում է նաև վոկալով, իսպանական և ժամանակակից պարերով ու իսպանական պարային մշակույթի ուսումնասիրությամբ:


Այստեղ սովորում են
Լիլի Սարգսյան

Համեմատական գրականություն

Իզաբելլա Հարությունյան

Քրեագիտություն

Անահիտ Գալստյան

Մարդու իրավունքներ

Back to top
Close