Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Աննա Մարտիրոսյան

Ծնվել եմ 1983 թ. հունվարի 4-ին Երևանում: Հաճախել եմ 185 դպրոցը և ավարտել եմ գերազանցությամբ:

1999թ ընդունվել եմ Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի “Ֆինանսներ և Վարկ” բաժինը (անվճար): Ինստիտուտը գերազանցությամբ (կարմիր դիպլոմով) ավարտել եմ 2004թ:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2005թ հունվար ամսից ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ում, այնուհետև տեղափոխվել եմ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ, աշխատելով հաճախորդների սպասարկման բաժնում: 2007թ նոյեմբերին նույն բանկում անցել եմ այլ, ավելի մասնագիտական աշխատանքի, ֆինանսական վերահսկողության բաժնում: Զբաղվել եմ ֆինանսական հաշվետվությունների պատրաստմամբ, ռիսկերի վերլուծությամբ և նորմատիվների հաշվարկով:

2008թ հոկտեմբերից աշխատել եմ միջազգային զարգացման ծրագրերում: Զբաղեցրել եմ USAID-ի կողմից ֆինանսավորվող “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի” վերահսկողության բաժնի ավագ մասնագետի պաշտոնը: 2010թ հրավիրվել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Եվրոմիության ծրագրի շրջանակներում իրականացրել եմ փորձագետի գործառույթներ:

2010թ հունիսից իրականացնում եմ խորհրդատվական աշխատանքներ մասնավոր կազմակերպություններում:

2012թ ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջը:

Տիրապետում եմ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի:


Այստեղ սովորում են
Մարթա Սանդոյան

Մարդու իրավունքներ

Էմմա Սարգսյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Մարիամ Սաֆարյան

Ֆրանսերեն և արաբերեն

Back to top
Close