Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Վարդան Շատարևյան

Ծնվել եմ Դոհայում (Քաթար) և ապրել ու անցկացրել մանկությունս այնտեղ։ Իմ ծնողները սիրիահայեր են Հալեպից: Ավարտել եմ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության, քաղաքականության եւ տնտեսագիտության ֆակուլտետը, եւ եղել եմ Լույսի կրթաթոշակառու իմ երրորդ եւ վերջնական տարում այնտեղ: Ես նաեւ ունեմ մագիստրոսի կոչում British Columbia համալսարանի տնտեսագիտության բաժնից։ Մագիստրոսի կոչումը ստանալուց հետո սկսեցի ձգտել՝ կիրառելու իմ գիտելիքներն եւ հմտությունները, ավելի լավ հասկանալու, թե ՛ տնտեսական եւ թե ՛ սոցիալական խնդիրները։

Գիտաշխատող եմ եղել Վանկուվերի համալսարնի տնտեսագիտության ֆակուլտետում, նաեւ Լյու ինստիտուտում եւ Sauder Բիզնես դպրոցում:

2016 թ., որպես հետեւանք իմ աշխատանքի, ես պարգեւատրվել եմ պայմանագրով՝ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի կողմից, ըստ որի ղեկավարելու էի մի թիմ, որի նպատակն է ուսումնասիրել Հյուսիսային Իրաքը: Եղել եմ այս պայմանագրի գլխավոր հետազոտողը եւ կազմել եմ տասը հետազոտողներից բաղկացած մի թիմ՝ իրագործելու լայնածավալ հետազոտություն, այդ թվում` դաշտային աշխատանք տարածաշրջանում։ Մենք ներկայացրել ենք հետազոտական աշխատանքի արդյունքը USCIRF-ի դաշնային աշխատակիցներին։

Ես նաեւ համահիմնադրել եմ եւ ծառայում եմ որպես Ալեֆ քաղաքականության նախաձեռնության (Aleph Policy Initiative), որի նպատակն է ավելի լավ կամուրջավորել այն բացը, որ գոյություն ունի գիտական ակադեմիկ հետազոտությունների եւ քաղաքականության մշակման միջեւ։ Ես ղեկավարում եմ յոթ հետազոտողներից բաղկացած մի թիմ, որի մեջ մտնում են նաեւ հետազոտական օգնականներ։ Որպես իմ աշխատանքի մաս ներկայացրել եմ խորը անձնական ճեպազրույցներ՝ իրականացված Օտտավայում կանադայի պատգամավորների հետ Միջին Արեւելքի տնտեսական եւ արտաքին քաղաքականության թեմաներով: Մեր աշխատանքի շրջանակում հիմնականում ընդգրկված է եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հանրային ծառայողների միջավայրը:

Իմ կարիերան մինչե օրս եղել է հետաքրքիր, ինչը թույլ է տվել ինձ աշխատել այնպիսի խնդիրների վրա, որոնք ինձ իսկապես հետաքրքրել են: Հետագա կրթությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ այդ հարցերը եւ աշխատել ու մշակել ավելի արդյունավետ լուծումներ դրանց համար: Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որը թույլ կտա ինձ համատեղել տեխնիկական եւ տնտեսական գիտելիքներս, դրանք ավելի խորը կիրառել իրավական շրջանակներում։ Հարվարդում սովորելու ժամանակը հիմնականում կենտրոնացնելու եմ օրենքի եւ տնտեսագիտության, սահմանադրական իրավունքի եւ միջազգային իրավունքի ուսումնասիրության ուղղությամբ։


Այստեղ սովորում են
Մեթյու Ղազարյան

Կառավարություն

Քրիստինե Սերջենյան

Բարձրագույն կրթություն (Կառավարում և ուսանողական հարաբերություններ)

Հարություն Մանուկյան

Հանրային կառավարում

Back to top
Close