Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Վարդուհի Եղիազարյան

Ծնվել եմ 1991 թվականին Երևանում, ուր բնակվում եմ մինչ օրս։ Սովորել եմ Ա. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում 1998-2005 թթ.։ Այնուհետև կրթությունս շարունակել եմ Ա. Շիրակացու անվան ճեմարանում` այն ավարտելով 2008 թ. գերազանցության ոսկե մեդալով։ 1999-2006 թթ. զուգահեռաբար ուսանել եմ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ 2008 թ. ընդունվել եմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Սովորելով գերազանց առաջադիմությամբ` ավարտել եմ 2012 թ. կարմիր դիպլոմով։

Դպրոցական և ուսանողական տարիներին մասնակցել եմ ծրագրավորման մի շարք անհատական և թիմային օլիմպիադաների և մրցույթների, ունեմ նշանակալից հաջողություններ։ Այդ թվում` ՌՀՀ թիմի կազմում 4 անգամ ճանաչվել եմ Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հարավային Կովկասի։ Արժանացել եմ Վ. Համբարձումյանի անվան և ՌԴ նախագահի կրթաթոշակների, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 1-ին կարգի կրթական պարգևի «Լավագույն բակալավր» անվանակարգում։

2012 թ.-ին ընդունվել եմ Օքսֆորդի համալսարանի համակարգչային գիտության ֆակուլտետի մագիստրատուրա։


Այստեղ սովորում են
Ալեն Շադունց

Արևելագիտություն

Վահագն Ոսկանյան

Կառավարում

Հեղինե Կոշտոյան

Երեխաների զարգացում և կրթություն

Back to top
Close