Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Վարդուհի Սարգսյան

Ես՝ Վարդուհի Էդուարդի Սարգսյանս, ծնվել եմ 1979թ. Հայաստանի Ստեփանավան քաղաքում: Մանկությունս անցել է Երևան քաղաքում:

Միջնակարգ կրթություն ստացել եմ նախ Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցում, իսկ այնուհետև՝ Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում: Ուսման տարիներին մասնակցել եմ մի շարք շրջանային, քաղաքային և հանրապետական օլիմպիադաների ֆիզիկա, հայերեն, ռուսերեն և անգլերեն առարկաներից՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

1997-2002 թվականներին սովորել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստների ֆակուլտետում՝ ստանալով նկարիչ մոդելավորողի որակավորում: 2004թ. ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարում» բաժինը: Ուսման ողջ ընթացքում եղել եմ լավագույն 10 ուսանողների ցանկում, ինչն էլ պայմանավորել է ուսման վարձի վճարման համար ստացածս կրթաթոշակի առավելագույն չափը: Ուսանողական տարիներին նաև ակտիվորեն մասնակցել եմ տարատեսակ բնապահպանական միջոցառումների՝ անդամակցելով «Մտավորական կանայք հանուն բնապահպանության» ՀԿ-ին:

Ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, սոցիոլոգիական և մարկետինգային հետազոտություններ, հեռահաղորդակցություն և հեռուստատեսություն: 2007 թվականին աշխատանքի եմ անցել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում՝ որպես գովազդի գծով համակարգող: Այս ընթացքում գերազանց կատարողականի համար ընկերության կողմից արժանացել եմ պատվոգրի, ինչպես նաև` մասնագիտական առաջխաղացման:

Աշխատանքից դուրս ձգտում եմ վարել ակտիվ կյանք՝ լինել բնության գրկում, զբաղվել սպորտով, սիրում եմ էքստրեմալ ու վայրի հանգիստ: Սիրում եմ սովորել օտար լեզուներ և ճամփորդել:


Այստեղ սովորում են
Արշավիր Մինասարյան

Բիզնեսի կառավարում

Նաիրի Մանուկյան

Հնագիտություն

Լևոն Նիկոլյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Back to top
Close