Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Վարդուհի Դանիելյան

Ծնվել եմ 1987թ. հուլիսի 8-ին: 1994-2004թթ. հաճախել եմ թիվ 165, իսկ այնուհետև` թիվ 62 դպրոցները: 2004 թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և 2008 թ. հունիսին գերազանցությամբ ավարտելով ուսումս` ստացել եմ բակալավրի աստիճան: Դիպլոմային աշխատանքիս թեման է եղել «Տրաստների իրավական կարգավորումը»: Նույն թվականին «Դատական իշխանություն» պարբերականում լույս է տեսել նաև գիտական առաջին հոդվածս` «Հավատարմագրային սեփականության ընդհանուր բնորոշումը, հիմնադրման պայմաններն ու դադարման հիմքերը» վերտառությամբ:

2008թ. սեպտեմբերին ընդունվելով նույն ֆակուլտետի մագիստրատուրա` զուգահեռ աշխատանքի եմ անցել «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս: Դասավանդում եմ «Պետության և իրավունքի տեսություն», «Միջազգային իրավունք», «Բանկային իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք» առարկաները: 2009թ. նոյեմբերից մինչ 2012 թվականի մարտ ամիսը աշխատել եմ նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական: 2010թ. գերազանցությամբ պաշտպանելով մագիստրոսական թեզս «Էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորումը» թեմայով, ստացել եմ իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան: Թեկնածուական ատենախոսությանս թեման է «Էլեկտրոնային պայմանագրերի իրավական կարգավորումը գործարարական հարաբերություններում (իրավահամեմատական վերլուծություն)»:

Աշխատելուն և սովորելուն զուգահեռ մասնակցել եմ համաժողովների, գիտական աշխատանքների զեկուցումներով հանդես եմ եկել Երևանի պետական համալսարանում: 2010 թ. պետական ծառայողների համար կազմակերպված մրցույթը հնարավորություն է տվել մասնակցելու Թաֆտսի համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում (Բոստոն, ԱՄՆ) կազմակերպված վերապատրաստման ծրագրին: 2011 թ. հունվարից մինչև նույն թվականի հուլիսը ուսանել եմ վերոնշյալ համալսարանում: Նմանապես մասնակցել եմ մեկ այլ մրցույթի և կրկին հաջողությամբ ինձ դրսևորելով` 2012 թ. փետրվարից մինչև մարտ մասնակցել եմ «Ջի-Այ-Զեթ» գերմանական կազմակերպության կողմից Հերթիի անվան կառավարման դպրոցում (Բեռլին, Գերմանիա) կազմակերպված վերապատրաստման ծրագրին:

2012 թ. մայիս-հունիս ամիսներին մասնակցել եմ փաստաբանական արտոնագիր ստանալու համար կազմակերպված որակավորման քննություններին, ստացել եմ փաստաբանի արտոնագիր ու սկսել զբաղվել փաստաբանական գործունեությամբ: 2012-2013 թթ. լույս են տեսել թվով երեք հոդվածներս «Դատական իշխանություն» , «Պետություն և իրավունք» , «Բանբեր» պարբերականներում: 2013 թ. փետրվար ամսից աշխատում եմ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:


Այստեղ սովորում են
Վանենի Դադոյան

Իմացական և որոշումներ ընդունելու գիտություններ

Անուշ Ալեքսանյան

Տնտեսագիտություն

Անդրանիկ Պետրոսյան

Էներգետիկայի և ռեսուրսների կառավարում

Back to top
Close