Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մագիստրատուրա

Վարդգես Ավետիսյան
Ծնվել եմ 1988 թվականին Երևանում:

Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն եմ ունեցել մաթեմատիկայի և համակարգիչների նկատմամբ: Այս հետաքրքրությունից դրդված` 2005 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

2007 թվականին մեկնել եմ ԱՄՆ "Աշխատանք և ճանապարհորդություն ԱՄՆ-ում" ուսանողական ծրագրով: ԱՄՆ-ում անց եմ կացրել կյանքիս ամենահրաշալի ամառներից մեկը և ձեռք բերել կյանքի անգնահատելի փորձ:

Ուսմանս երրորդ տարվանից սկսած հետաքրքրվել եմ ծրագրավորման և մաթեմատիկայի պրակտիկ ոլորտներով: ԵՊՀ-ի ավարտական տարում "Սինոփսիս" ընկերության և մեր ֆակուլտետի խորհրդի կողմից հրավիրվել եմ հատուկ խումբ, ուր սովորում էին ֆակուլտետի տասը լավագույն ուսանողները:

Նույն տարում, դասախոսներիս երաշխավորագրերի օգնությամբ, աշխատանքի հրավեր եմ ստացել "Հայկական Ծրագրեր" ընկերությունից: Մինչ օրս աշխատում եմ "Հայկական Ծրագրեր" ընկերությունում` որպես բանկային համակարգերի ծրագրավորող:

2009 թվականին ԵՊՀ-ում ստացել եմ բակալավրի աստիճան: Նույն տարում ընդունվել եմ ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն` մագիստրոսական ծրագրով:

Մեծ ձգտում ունենալով միջազգային կրթության նկատմամբ` դիմեցի աշխարհի տարբեր համալսարաններ: Այժմ ուսումս շարունակելու եմ Հոնգ Կոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում:

Հույս ունեմ, որ Հոնգ Կոնգում ձեռք բերած կրթությունս կկարողանամ ի նպաստ բերել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գործին:

Այստեղ սովորում են
Վարդգես Ավետիսյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Արմեն Խաչիկյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Back to top
Close