Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա

Մագիստրատուրա

Վարդան Վերդիյան

Ես ծնվել եմ հայ փախստականների ընտանիքում, ովքեր Հայաստան են տեղափոխվել 1988-ին Ադրբեջանում կատարված հակահայկական բռնի տեղահանման ժամանակ:

Ավագ դպրոցական տարիներին ես շատ հետաքրքրվում էի մաթեմատիկա, ֆիզիկա և համակարգչային գիտության առարկաների մրցույթներով: Դրանք բարձրացնում էին իմ անձնական վստահությունն ու հետաքրքրությունն այդ առարկաների հանդեպ: 2005 թ. Հայկական ազգային օլիմիադայում շահել եմ առաջին մրցանակ` մաթեմատիկայից ու ֆիզիզկայից: 2005-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել եմ նաև «Լավագույն աշակերտ» կոչմանը: Մասնակցել և բազմաթիվ պատվոգրեր եմ ստացել նաև մի շարք միջազգային օլիմպիադաներում:

Բակալավրի աստիճանի եմ ստացել Ջեյքոբսի համալսարանում (Բրեմեն, Գերմանիա): Ուսանողական տարիներին մասնակցել եմ մաթեմատիկայի բազմաբնույթ ոլորտների վերաբերյալ հետազոտական նախագծերի` Երևանի պետական համալսարանում, Ճշգրիտ և կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում,Մաքս Պլանկի մաթեմատիկայի ինստիտուտում և Ջեյքոբսի համալսարանում: Այդ հաստատություններում ես հանդիպել եմ շատ մեծ մաթեմատիկոսների և փայլուն անհատականությունների, ովքեր ինձ հնարավորություն են տվել զգալու ակադեմիական եզակի մթնորորտի ոգեշնչող ավանդույթները: Նրանց մտքերը և ուղղորդումը կարևոր դեր են խաղացել իմ անձնական արժեքների, մաթեմատիկական ճաշակի և բնավորության կերտման գործում:

Այժմ ես սովորում եմ Կոռնելի համալսարանում՝ ֆինանսական մաթեմատիկայի ասպիրանտական ծրագրով:Իմ գիտական ղեկավարն է Ռոբերտ Ջերոուն, և հետազոտություններիս շրջանակն ընդգրկում է օպտիմալ պորտֆոլիոյի կազմումը: Բացի այդ, ինձ հետաքրքրում են ակտիվների բաշխումը, տարբեր քանակական, նոր ու արմատական առևտրային ռազմավարություններ:


Այստեղ սովորում են
Վարդան Վերդիյան

Մաթեմատիկա

Back to top
Close