Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մոլեկուլային կենսագիտություն

Մագիստրատուրա

Վարդան Անդրիասյան

Ծնվել եմ 1988 թ.: Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով: 2004 թ. ընդունվել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ` «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ:

2006 թ.-ից եղել եմ ֆակուլտետի անվանական կրթաթոշակառու: 2006 թ. հաղթել եմ հրապարակախոսության հայաստանյան մրցույթը և ներկայացրել մեր երկիրը Լոնդոնում տեղի ունեցած հրապարակախոսության միջազգային մրցույթում:

2008 թ. գերազանցության դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և ստացել կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի կոչում: Միանգամից ընդունվել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրա` մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն, որն ավարտել եմ գերազանցությամբ 2010 թ.` ստանալով ֆիզիկայի մագիստրոսի աստիճան:

Մասնակցել եմ միջազգային երեք գիտաժողովի: Եղել եմ «Flash Camp» կազմակերպության նախաձեռնած ծրագրավորման մրցույթի հաղթող: Ունեմ մեկ հրատարակված հոդված միջազգային «Journal of Biomolecular Structure and Dynamics» ամսագրում` “Isotherm of ligand adsorption on DNA at multiplicative noise” http://www.tandfonline.com/loi/tbsd20: Հրատարակության են պատրաստ ևս երկու հոդված:

2010 թ. մարտին ընդունվել եմ Տեխնոլոգիայի շվեյցարական ֆեդերալ ինստիտուտի (ETH) ասպիրանտուրա` համակարգերի կենսաբանություն մասնագիտությամբ: Ներկայումս սովորում եմ ասպիրանտուրայի չորրորդ կուրսում:


Այստեղ սովորում են
Տաթևիկ Հակոբյան

Կիրառական մաթեմատիկա

Back to top
Close