Ընդհանուր և կիրառական ֆիզիկա
Ծնվել եմ Հրազդան քաղաքում 1991 թվականի ձմռանը: Երեք տարեկան էի, երբ ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաք, որտեղ էլ դպրոց գնացի:
Ավարտական դասարաններում հաճախել եմ Ռուսաստանի լավագույն դպրոցներից մեկը` ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 31 լիցեյ, ուր մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների ֆիզիկա, աստղագիտություն առարկաներից: Օլիմպիական ամենակարևոր նվաճումս աստղագիտության միջազգային օլիմպիադայի 3-րդ կարգի դիպլոմն էր (Մումբայ, Հնդկաստան, 2006):
Ֆիզիկայի հանդեպ հատուկ սերն ինձ ոգևորեց ընդունվելու Ռուսաստանի լավագույն համալսարաններից մեկը` Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որտեղ ես շարունակեցի զարգացնել ֆիզիկայի ոլորտում իմ հմտությունները:
Ներկայումս, սակայն, ես հետաքրքրված եմ ոչ միայն ֆիզիկայով, այլև ձեռնարկատիրությամբ, և թե ինչպես կարող եմ գիտելիքներս ու հմտություններս կիրառել կյանքում: Թերևս դա էր պատճառը, որ ընդունվեցի Սկոլկովոյի գիտատեխնիկական ինստիտուտ` ռուսաստանյան նոր բուհերից մեկը, իսկ 2012-2013 ուսումնական տարին անցկացրի Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում:
Ընդհանուր և կիրառական ֆիզիկա
Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա