Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Վահե Մարկոսյան

Ես ծնվել եմ 1986 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում, որտեղ ապրել եմ 6 տարի: 1992 թվականին ընտանիքիս հետ մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մենք տեղափոխվեցինք Սիլիկոնյան հովտի Սանիվեյլ քաղաքը, որտեղ հայրս ստացել էր այնտեղի ընկերություններից մեկում ծրագրավորող ինժեներ աշխատելու առաջարկ: Ինչպես բոլոր երեխաները, ես բավականին արագ սովորեցի օտար լեզուն՝ անգլերենը, և շատ շուտով ընտելացա նոր ապրելակերպին ու կյանքի նոր պայմաններին: Ես սկսեցի այցելել Պենինսյուլայի Վալդորֆ դպրոցը (մանկապարտեզից մինչև 8-րդ դասարան), որն ավարտեցի 2001-ին: Այդ ժամանակ մենք արդեն ապրում էինք հարևվան Կուպերտինո քաղաքում, որտեղ ես սկսեցի այցելել Մոնտա Վիստա ավագ դպրոցը:

ԱՄՆ տեղափոխվելուն պես՝ իմ կյանքում կարևոր տեղ սկսեցին զբաղեցնել ջրային սպորտաձևվերը: Մոնտա Վիստա դպրոց ընդունվելուց հետո ես անմիջապես միացա դպրոցի ջրագնդակի թիմին, որի մարզիչն էր Ռոն Ֆրիմանը: Ես ջրագնդակ էի խաղում ավագ դպրոցում ուսանելու բոլոր չորս տարիների ընթացքում: Մարզիչ Ֆրիմանը դաստիարակեց իմ մեջ այնպիսի հատկություններ, որոնք ես առ այսօր ամենից շատ եմ գնահատում` քրտնաջան աշխատելու ունակություն, կարգապահութուն, պատասխանատվություն և ճշտապահություն: Դպրոցից հետո ես հավատարիմ մնացի իմ սիրելի սպորտին՝ հինգ տարի խաղալով Սան Խոսեի պետական համալսարանի, և այժմ` Քոլումբիայի համալսարանի ջրագնդակի ակումբներում:

2005 թվականին` Մոնտա Վիստա ավագ դպրոցն ավարտելուց հետո, ես ընդունվեցի Սան Խոսեի պետական համալսարան` մաթեմատիկական մասնագիտություն ստանալու նպատակով: Համալսարանում մեկ տարի սովորելուց հետո ես հնարավորություն ստացա հաճախելու ամառային երկամսյա դասընթացների, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Դասընթացների ընթացքում ծանոթացա ճարտարապետություն մասնագիտությանը, որն ինձ չափազանց հետաքրքրեց : Ես շուտով սկսեցի գիտակցել, որ իմ իրական կոչումը ճարտարապետությունն է, ու որոշեցի մասնագիտացումս փոխել: Ցավոք, Սան Խոսեի համալսարանը չուներ ճարտարապետական բաժին, սակայն այնտեղ հնարավորություն կար մասնագիտանալու ինտերիերի դիզայնի բնագավառում, և ես, անցնելով հինգ տարվա գերբարդ ծրագիրը, համալսարանն ավարտեցի այս մասնագիտությամբ ու ստացա կերպարվեստի բակալավրի (Bachelor of Fine Arts) կոչում: Սան Խոսեի համալսարանի ուսանող լինելով` սովորելու վերջին չորս տարիների ընթացքում ես աշխատել եմ որպես պրակտիկանտ հետևյալ երեք ճարտարապետական ընկերություններում` «Բերի Սվենսոն Բիլդր» (Barry Swenson Builder), «Վլադիմիր Ֆրանկ Արքիթեքթս» (Vladimir Frank Architects), և «ՓիՍիԱի քոնսթրաքշն» (PCI Construction):

Սան Խոսեի համալսարանն ավարտեցի 2010 թվականի մայիսին: Նույն թվականի ամռանն ընդգրկվեցի Հարվարդի համալսարանի դիզայնի բաժնի ներմուծական մասնագիտական մագիստրոսական երկամսյա ծրագրում: Վերջինս ինձ թուլ տվեց ծանոթանալ համալսարանի ճարտարապետական բաժնի արվեստանոցի կառուցվածքին ու գործունեությանը: Այնուհետեւ ճարտարապետության մագիստրոսի կոչում ստանալու նպատակով ես դիմեցի մի շարք համալսարանների, այդ թվում` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան: Այս համալսարանն ինձ հետաքրքրեց իր շրջանավարտ ճարտարապետների բարձրորակ ու հիանալի աշխատանքներով: Անշուշտ, Նյու Յորքում սովորելու հնարավորությունն էլ շատ հրապոււրիչ էր, և ես անչափ ուրախ էի, երբ իմացա, որ ինձ տրվել է Կոլումբիայի համալսարանում սովորելու հնարավորություն: Այժմ ավարտում եմ այդ համալսարանում ուսմանս առաջին տարին ու, չնայած նրան, որ թվում է` կյանքում երբեք այսքան քրտնաջան ու ինտենսիվ չեմ աշխատել, մեծագույն հաճույք եմ ստանում իմ ուսումից: Որպես ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում ճարտարապետության, պլանավորման և պահպանման (GSAPP) մագիստրատուրայի ուսանող` ես հետաքրքրվեցի նաեւ ճարտարապետուտության մեջ թվային հաշվարկների եւ արտադրության մեթոդների ուսումնասիրությամբ:

Ուսմանս առաջին իսկ տարիներից ես սկսեցի աշխատել Ճարտարապետական «Կիրառական գիտությունների լաբորատորիայում» (Laboratory for Applied Building Sciences) եւ այժմ ղեկավարում եմ նույն լաբորատորիայի թվային արտադրամասը, որը ունի 3 թվայնորեն կառավարվող արտադրական համակարգ (CNC Mills ) եւ թվայնորեն կառավարվող պլազմային դանակ (CNC plasma cutter): Վերոնշյալ լաբորատորիայում ես հետազոտում եմ ժամանակակից ճարտարապետական դիզայնում թվային եւ ավանդական մեթոդների կիրառումն ու օպտիմիզացիան: Բացի դրանից, ինձ շատ հետաքրքրում է պարամետրիկ հաշվարկների սահուն ներդրումը ճարտարապետական դիզայնի մեջ:

Իմ ուսուցման վերջին տարվա նպատակն է լինելու ի մի բերել ձեռք բերածս գիտելիքներն ու փորձը` իրապես եզակի եւ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ ստանալու նպատակով:


Այստեղ սովորում են
Դիանա Ասատրյան

Ժուռնալիստիկա

Մանե Հովհաննիսյան

Գլոբալ մտածողություն

Հեղինե Գրիգորյան

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Back to top
Close