Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Նանոգիտություն

Մագիստրատուրա

Վահան Մալխասյան

Ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում: Գերազանցությամբ ավարտել եմ Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2007թ.-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և ավարտել 2011թ.-ին` ստանալով բակալավրի աստիճան: 2009թ.-ին պարգևատրվել եմ Երևանի պետական համալսարանի բրոնզե մեդալով (ուսանողերին տրվող ամենաբարձր պարգև), որպես Լավագույն Ուսանող 2009: Ուսանելու տարիներին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ընտրել է ինձ փորձառություն անցնելու քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: Ավելի ուշ <<Ռադիկալաշղթայական ռեակցիաներ>>-ի լաբորատորիայում անցել եմ աշխատանքի որպես ավագ լաբորանտ:

Մասնակցել եմ մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների և ներկայացրել բանավոր զեկուցումներ Ռուսաստանում, Ուկրայինայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և այլուր: 2009թ.-ին <<Լոմոնոսով 2009>> միջազգային գիտաժողովի շրջանակներում` ֆիզիկայի սեկցիայում, իմ աշխատանքը ճանաչվել եմ լավագույնը: 2011թ.-ին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում, SPIE Optics+Photonics-ի շրջանակներում ստացել եմ Գերազանց հետազոտության մրցանակ Նյու Պորտի և SPIE-ի կողմից:

Համալսարանական տարիներին ունեցել եմ նաև բարձր հասարակական ակտիվություն. Եղել եմ ԵՊՀ Գիտխորհրդի անդամ, Ուսանողական գիտական ընկերության նախագահի աշխատակազմի ղեկավար, Ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի քարտուղար: Նաև մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ եմ, ինչպիսիք են SPIE - Օպտիկական և ֆոտոնիկայի միջազգային ընկերություն, IAPS – Ֆիզիկայի ուսանողների միջազգային ասոցացիա, OSA – Ամերիկայի օպտիկայի ընկերություն: Հանդիսանում եմ վերջինիս ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական կառույցի փոխնախագահը:

2011թ.-ին ընդունվել եմ Փարիզի Էքոլ Պոլիտեքնիկ` Օպտիկա և Նանոգիտություն մագիտրոսական ծրագիր: Սովորելով մեկ տարի, ընտրեցի որպես 2-րդ տարվա թեմա Նանոգիտությունը: Ֆիզիկայի այս բնագավառը կօգնի ինձ նպաստել Հայաստանում գիտության զարգացմանն ու առաջնթացին: Ես վստահ եմ, որ Հայաստանը դառնալու է այն հուսալի հենարանը, որ կանգնելու է Հայոց աշխարհի և ամեն մի հայի մեջքին:


Այստեղ սովորում են
Միքայել Արզաքանցյան

Լազերային ֆիզիկա

Վահան Մալխասյան

Նանոգիտություն

Back to top
Close