Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա

Մագիստրատուրա

Տիգրան Աթոյան

Ծնվել եմ Երևանում 1987 թվականին: 1993-2000 թվականներն անց եմ կացրել Հայաստանում և Գերմանիայում, քանի որ հայրս գիտական աշխատանքի բերումով ապրում էր այդ երկու երկրներում: Ծնողներիս հետևողական ջանքերի շնորհիվ մեծ հաջողությունների հասա ինչպես գերմանական, այնպես էլ հայկական դպրոցական համակարգերում:

2000 թվականին ընտանիքս տեղափոխվեց Կանադա, որտեղ մենք հետագայում քաղաքացիություն ձեռք բերեցինք: Ավագ դպրոցում մի քանի անգամ մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթող եմ ճանաչվել, ակադեմիական առաջադիմության պարգևներ ստացել: 2000-2006 թվականներին ներգրավվել եմ Կանադական կադետների գործունեությանը (մոտ է սկաուտների աշխատանքին), որի ընթացքում պատասխանատու էի իմ հասակակիցների 50 հոգուց բաղկացած խմբի առաջնորդման համար:

2009-ին բակալավրի աստիճան ստացա կիրառական մաթեմատիկայի գծով McGill համալսարանում (Կանադա): Ուսման ընթացքում երեք գիտական պարգև եմ ստացել և ներկայացրել եմ McGill-ը Հյուսիսային Ամերիկայի մաթեմատիկայի օլիմպիադաներին:

2011-ին մագիստրոսի աստիճան ստացա McGill համալսարանում մաթեմատիկական վիճակագրություն առարկայից: Թեզի ուսումնասիրության առարկան առաջադեմ վիճակագրության տեսությունը համադրում էր պրակտիկ կիրառմանը:

McGill-ում ուսումնառության ժամանակահատվածում շատ հետաքրքրված էի ֆինանսական մաթեմատիկայով: Սա դինամիկ ոլորտ է, որտեղ միաժամանակ նոր և փորձություն պահանջող խնդիրներ են առաջանում և տարբեր քանակական դիսցիպլինների գիտելիքներ պահանջում, ինչպիսիք են մաթեմատիկան, վիճակագրությունը, տեղեկատվական համակարգերը: Այդ իսկ պատճառով սկսեցի ֆինանսական մաթեմատիկայի գիտական աստիճանի ուսումնառությունը Օքսֆորդի համալսարանում 2011 թվականի վերջին:

2001 թվականից զբաղվում եմ քունգ ֆուով, մաթեմատիկայի դասեր եմ տալիս, դասավանդում եմ համալսարանում, խորհրդատվություն տրամադրում վիճակագրության առարկայով:


Այստեղ սովորում են
Ռուբեն Բունիաթյան

Ժամանակակից լեզուներ

Անի Մովսիսյան

Հասարակական միջամտություն

Վարդուհի Եղիազարյան

Համակարգչային գիտություն

Back to top
Close