Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կիրառական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Տաթևիկ Հակոբյան

Ծնվել եմ 1988 թ. Երևանում:

1996թ. ընդունվել եմ Մուշեղ Իշխանի անվան N5 դպրոցը:

2005թ. գերազանց ավարտել և ընդունվել եմ Ռուս–հայկական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ և ավարտել այն 2009թ-ին` ստանանալով գերազանցության դիպլոմ: Նույն թվականին, լինելով ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, հնարավորություն եմ ստացել անվճար շարունակել ուսումը` որպես մագիստրոս:

Մեկ տարի անց հասկանալով, որ ուզում եմ խորացնել իմ գիտելիքները, ես դիմեցի և ընդունվեցի Շվեյցարական Տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեյցարիա: Ես առաջարկ ստացա նաեւ Քեմբրիջի համալսարանից, սակայն նախընտրությունս տվեցի Ցյուրիխի համալսարանին, քանի որ այն հանդիսանում է աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարաններից մեկը:

Այսպիսով, 2011թ.-ից սովորում եմ Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Իմ մասնագիտացումն է «Ֆինանսային ինժեներիա և ապահովագրական մաթեմատիկա»:

2011թ. մայիսին ստացա իմ առաջին մագիստրոսի աստիճանը կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա մասնագիտությամբ: Իմ մագիստրական թեզի անվանումն է «Սահմանային կլանման մեթոդը կիսաէլիպտիկ հավասարումների համար»:

Ուսումս ավարտելուց հետո նախատեսում եմ վերադառնալ Հայաստան և իմ ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Տաթևիկ Հակոբյան

Կիրառական մաթեմատիկա

Back to top
Close