Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ընդհանուր լեզվաբանություն և համեմատական բանասիրություն

Մագիստրատուրա

Սուսաննա Սարգսյան
Ծնվել եմ 1985թ. Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այժմ էլ ապրում եմ Երևանում: Ունեցել եմ շատ մասնագիտական նվաճումներ թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչ փոխանակման ծրագրի ուսանող էի Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքի Համալսարանում: Հետևաբար ունեմ շատ Պարգևներ և Երաշխավորագրեր, շատ լուրջ մասնագետների կողմից Միացյալ Նահանգներից, Հայաստանից, Իսպանիայից և այլ երկրներից:

Առաջին անգամ ես ընդունվեցի Օքսֆորդի Համալսարան 2008թ.-ի մարտին` անցնելուց հետո շատ լուրջ ընդունելության մրցույթով, իսկ ընդունվեցի Օքսֆորդի Համալսարան նորից շատ լուրջ ընտրական մրցույթ անցնելուց հետո, արդեն երկրորդ անգամ, 2009թ.-ի փետրվարին: Իմ ծրագիրը Օքսֆորդի համալսարանում կոչվում է Ընդհանուր լեզվաբանության և համեմատական բանասիրության մագիստրոսական ծրագիր: Դա մեկ ուսումնական տարի տևողությամբ ծրագիր է: Երբ ես ընդունվեցի Օքսֆորդ առաջին անգամ, ֆինանսավորում չստացա այն կազմակերպությունից, որը խոստանում էր այն, և այդ պատճառով շատ ցավոք ես չկարողացա գնալ Օքսֆորդ` սովորելու 2008 թ.-ի աշնանը:

Միշտ գերազանց եմ սովորել բոլոր այն հաստատություններում, ուր սովորել եմ և եղել եմ ակտիվ ուսանող: Ունեմ բանասիրության և մանկավարժության, մասնագիտացում` անգլերեն լեզու, բակալվրի աստիճան: 2006 թ.-ին, ավարտելով իմ Բակալավրի ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կրթության միջազգային ակադեմիայի կողմից ստացել եմ Պատվոգիր` որպես «Անգլերեն Լեզու մասնագիտության լավագույն շրջանավարտ»:Նաև մասնակցել եմ մի շատ լուրջ մրցույթի և ընտրվել սովորելու 2004-2005 ուսումնական տարվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսսուրի Նահանգի Կանզաս Սիթիի Համալսարանում: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի Պետ. Դեպարտամենտի Կրթական և Մշակութային Հարցերի Վարչության կողմից, և այն ղեկավարվել է Այռեքսի` Միջազգային Հետազոտությունների և Փոխանակումների Խորհրդի կողմից: Իմ ուսումնական ոլորտը Միսսուրի-Կանզաս Սիթիի Համալսարանում Կրթությունն էր: Ես սովորեցի գերազանց տվյալ Համալսարանում և ունեի ամենաբարձր ցուցանիշը (GPA 4.0): Նաև ընդգրկվեցի Դեկանի Ցուցակի մեջ և ներառվեցի Կրթության Դպրոցի դասարանի 10% լավագույն ցուցակի մեջ 2004թ.-ի աշնան կիսամյակի համար, ինչպես նաև անվանվեցի Միսսուրի-Կանզաս Սիթիի Համալսարանի և տվյալ Համալսարանի Կրթության Դպրոցի լավագույն ուսանողներից մեկը: Միացյալ Նահանգներում նաև դասավանդել եմ անգլերեն Միսսուրի-Կանզաս Սիթիի Համալսարանի Կիրառական Լեզվի Ինստիտուտում: 2004թ.-ին Եվրասիական Համալսարանական Փոխանակման Ծրագիրը ԱՄՆ-ում հաջող ավարտելու կապակցությամբ` ես ստացա Վկայական Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից:

2008 թ.-ի նոյեմբերին ավարտել եմ Կալիֆորնիայի Համալսարանին կից Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ստացել Անգլերենը, Որպես Օտար Լեզու Դասավանդելու (TEFL) Արվեստի Մագիստրոսի կոչում: Նաև ընտրվել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Անգլերեն լեզվի ծրագրերի բաժնի Լավագույն ուսանող:

Տվյալ պահին ես Հայաստանի հանրային խորհրդի գիտական, կրթական, մշակութային և սպորտի հանձնաժողովի և դրա գիտության և կրթության ենթահանձնաժողովի անդամ եմ:

Շատ ուսումնասիրություններ եմ կատարել և գրել եմ բազմաթիվ հետազոտական և դիրքորոշումային գործեր, այնպիսի թեմաներով, ինչպիսիք են` «Ինչ է օտար լեզվի դասավանդումը», «Լ-ը ՍԼԱ-ում», «Ս-ը ՍԼԱ-ում», «Կոմունիկատիվ դասավանդման մոտեցում», «Սջեսթոփեդիա», «Միջմշակութային ուսուցում օտար լեզվի դասվանդման միջոցով», «Լավագույն մեթոդի վախճանը», «Անգլերեն լեզվի դասավանդումը ետմեթոդային ժամանակաշրջանում», «Լեզու սովորելու ոճեր և մոտեցումներ», «Նախագիծ` միջոց խրախուսելու լեզու և կոնտեքստ» և այլն: Ես նաև դասալսումների եմ եղել տարբեր EFL (Անգլերենը որպես օտար լեզու) դասավանդվող կոնտեքստներում Հայաստանում: Չափազանց լուրջ եմ վերաբերվում իմ ուսմանն ու աշխատանքին: Ես մեծ բավականություն եմ ստանում սովորելուց և դասավանդելուց: Դասավանդում եմ անգլերեն: Սիրում եմ փիլիսոփայական դրույթներ, և ինձ դուր է գալիս ստեղծել իմ սեփական դրույթները: Ինձ նաև դուր են գալիս տարբեր մշակութային երևույթներ, ինչպիսիք են արվեստը, հատկապես աբստրակտ արվեստը և սյուրեալիզմը, և երաժշտությունը, հատկապես կլասիկ երաժշտությունը և ցանկացած այլ տիպի երաժշտություն, որն իրապես որակյալ է:

Ես գրում եմ բանաստեղծություններ տարբեր լեզուներով: Իմ անգլերեն լեզվով գրված բանաստեղծությունների առաջին գիրքը վերնագրված «Իմ երազանքներում, իմ սրտում» տպագրվել է 2005 թ-ին: Այժմ աշխատում եմ բանաստեղծությունների իմ երկրորդ գրքի վրա և մի նովելի: Մեծ բավականություն եմ ստանում գրելուց: Դա մի յուրահատուկ աշխարհ է, ուր իրականությունն ու երևակայությունը քայլում են ձեռք ձեռքի և ստեղծում անհավանական գաղափարներ և մտավոր պատկերներ: Հուսով եմ` հայտնի գրող կդառնամ:

Ըստ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք մասնագետների` ես նաև գերազանց դերասանական տվյալներ ունեմ, և շատ կցանկանայի ապագայում օգտագործել դրանք պրոֆեսիոնալ ասպարեզում: ԱՄՆ-ի Համալսարանում հաճախել եմ դերասանական դասի

Ես նաև շատ հետաքրքրվում եմ դիզայնով և հագուստի մոդելավորմամբ: Ունեմ Դիպլոմ Իմիջ-մեյքերների ազգային ֆեդերացիայի (Ռուսաստան) կողմից` որպես «Երևակայություն» անվանակարգի հաղթող իմ «Ժամանակը գույներում» հագուստի հավաքածուի համար: Դիպլոմը ստացա երիտասարդ դիզայներների և հագուստի մոդելավորողների մրցույթի ժամանակ:

"Ստացածս նոր գիտելիքները կօգնեն ինձ միավորել հայաստանաբնակ և սփյուռքում բնակվող հայ ուսանողներին` զարգացնելու փոխընբռման գաղափարը և խրախուսելու միացյալ կրթական և այլ տիպի ծրագրեր:"

Այստեղ սովորում են
Ռուբեն Բունիաթյան

Ժամանակակից լեզուներ

Աիդա Կիրակոսյան

Կիրառական արվեստ

Վարդան Համբարձումյան

Դեղագիտություն

Back to top
Close