Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Ստեփան Խզրթյան

Ստեփան Խզրթյանը ԼեգալԼաբ իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր-բաժնետեր է, որը զբաղվում է կորպորատիվ և միջազգային բիզնես իրավունքի հարցերով: Նա ղեկավարում է Բանակցության երևանյան կենտրոնը (CEN Yerevan)` ուսուցման և հետազոտական միջազգային կենտրոն է, որը քույր գրասենյակներ ունի Կիևում ու Մոսկվայում, գլխամասը` Բոստոնում: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես բանակցությունների և կորպոտատի իրավունքի դասախոս:

Ստեփանի մասնագիտական փորձն ընդգրկում է գիտելիքահեն ցանցերի կառուցումը` «Լույս» հիմնադրամում, մարկետինգային գործունեությունը` Նյու Յորք քաղաքում գտնվող Prudential Douglas Elliman անշարժ գույքի գործակալությունում, բարձրաստիճան իրավական թարգմանությունների կատարումը միջազգային կազմակերպությունների համար և իրավաբանական LSAT ընդունելության քննության դասավանդումը:

Ուսում է ստացել Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Քեմբրիջի համալսարանում, որտեղ եղել է Իրավաբանական ֆակուլտետի ակադեմիական խորհրդի անդամ: Բանակցության գծով դասախոսական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանի ծրագրով:


Այստեղ սովորում են
Ամալյա Կոստանյան

Ճարտարագիտություն

Արման Աբգարյան

Ֆինանսներ

Back to top
Close