Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հանրային քաղաքականություն

Մագիստրատուրա

Սոնա Մարգարյան

Ծնվել եմ 1989-ին` Սովետական Միության փլուզումից առաջ, ինչին հաջորդեց Հայաստանի անկախացումն, ու ողջ այս ընթացքում տեսել եմ` ինչպես էր ընտանիքս ու երկիրս պայքարում ազատության համար: Դպրոցն ավարտեցի գերազանցությամբ և 2005-ին ընդունվեցի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ` դիվանագիտություն մասնագիտացմամբ: Բակալավրիատի տարիներն օգտագործել եմ մասնագիտական որակներիս զարգացման համար` մասնակցելով վերապատրաստման բազմաթիվ դասընթացների Հայաստանում և արտերկրում, կամավորական աշխատանք կատարելով և այլ արտահամալսարանական ներգրավվածությամբ, ինչն էլ ամուր հիմք դարձավ` սկսելու մագիստրոսական դասընթացներս քաղաքագիտություն մասնագիտացմամբ Կենտրոնական եվրոպական համալսարանում 2009/2010թթ.: Մագիստրոսական կուրսերի ընթացքում էր, որ ձևավորվեցին մասնագիտական հետաքրքրություններս:

Վերջին երկու տարիներին աշխատել եմ «Սիվիլիթաս» հիմնադրամում, ինչն ինձ թույլ է տալիս համոզված ասել, որ մեծ ներդրում եմ ունեցել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման գործում: «Սիվիլիթասը» հղկեց մասնագիտական կարողություններս` ինձ դարձնելով առաջատար հետազոտող և ղեկավար․ միաժամանակ «Սիվիլնեթում» աշխատանքս այնքան ստեղծագործական ու նորարար էր, որ կարողանում էի ոչ միայն ներդնել արդեն ձեռք բերած գիտելիքներս, այլ նաև սովորել ամեն օր ու վերածել այդ գիտելիքը նոր ու հետաքրքիր գաղափարների ու ծրագրերի:

2013-ին ընդունվել եմ Չիկագոյի համալսարան, որտեղ կսովորեմ հանրային կառավարում: Համալսարանի միջազգային մթնոլորտը, կապերն ու եզակի ծրագիրն է, որ դարձնում են այն գրավիչ ինձ համար. այնտեղ կկարողանամ ավելի խորն ուսումնասիրել նետեւյալ առարկաները` քաղաքական տնտեսություն, ինստիտուտներ, հանրային կառավարում ու վիճակագրություն, և այս գիտելիքներն ու հմտությունները կներդնեմ Հայաստանում:

Իսկ եթե մտածեցիք՝ քաղաքականությունն ու գիտությունը միակ հետաքրքրությունս են, սխալվում եք․ հայկական ժողովրդական պարերի պրոֆեսիոնալ պարող եմ և վերջերս սկսել եմ հաճախել մարտարվեստի դասերի` վին չուն կունգ ֆուի և ունեմ առաջին` ամենացածր մակարդակի մասնագիտացում:


Այստեղ սովորում են
Հովհաննես Խաչատրյան

Բիզնեսի գործարար կառավարում

Միքայել Սուքիասյան

Տնտեսագիտություն

Էմիլի Տերյան

Կենսաբանություն

Back to top
Close