Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա և ինժեներիա

Մագիստրատուրա

Սոնա Հունանյան

Ծնվել եմ 1990 թվականին Գյումրիում: 2001 թվականին ընդունվել եմ «Ֆոտոն» վարժարան: Վարժարանում սովորելու տարիներին տարբեր առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա) մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և ունեցել հաջողություններ: Ցուցաբերելով բարձր արդյունքներ` 2007 թվականին ավարտել եմ վարժարանը գերազանցության ոսկե մեդալով:

Նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետը և 2011 թվականին ստացել եմ բակալավրի աստիճան: Ֆակուլտետում սովորելու տարիներին այս բնագավառում գիտելիքներս խորացնելու նպատակով հաճախել եմ «Հակական ծրագրեր» ընկերության, այնուհետև նաև “Sun Microsystems and Incubator” հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին: Լինելով Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական, դաստիարակչական (ՌՀԴ) ակումբի անդամ` ակտիվորեն ներգրավվել եմ մշակութային միջոցառումներում: Նաև դարձել եմ ԵՊՀ և ԻԿՄ Ուսանողական գիտական ընկերության(ՈՒԳԸ) անդամ:

Սովորում եմ Լոզանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի(EPFL) մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնում, երկրորդ կուրսում: Կիրառական մաթեմատիկան գիտության կարևորագույն ճյուղերից մեկն է: Ես վստահ եմ, որ EPFL-ում սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքները, փորձը, ինչպես նաև կապերը կօգնեն ինձ ներմուծել նոր մտքեր և օգտագործել մաթեմատիկան Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Արթուր Գասպարյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Գեւորգ Պողոսյան

Հաղորդակցական համակարգեր

Back to top
Close