Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հոգեբանություն

Մագիստրատուրա

Սառա Հալեջյան

Հայկական ծագումս միշտ որոշիչ դեր է խաղացել իմ կյանքում: Ծնողներիս ներգրավվածությունը հայկական համայնքում բերել է նրան, որ իմ քույրը, եղբայրը և ես միշտ ամուր կապով ենք կապված եղել մեր հայկական արմատների հետ: Ես միշտ ձգտել եմ կապ հաստատել ամբողջ աշխարհի հայության հետ և ամուր ընկերական կապեր ստեղծել՝ լինի դա հայկական դպրոց հաճախելը` ուրբաթ երեկոներին, եկեղեցի այցելելը` կիրակնօրյա պատարագին, մասնակցությունը հայկական ամառային ճամբարներին կամ «Համահայկական խաղերը» դիտելու համար Երևան գալը:

Երբ սկսեցի համալսարան հաճախել, հույս էի փայփայում Եյլի համալսարանում հայեր գտնել: Ուսանողական առաջին տարվա ընթացքում հայ ընկերոջս հետ ստեղծեցինք առաջին հայկական ակումբը Եյլի համալսարանում, որն անվանեցինք «YAN» (Yale Armenian Network - Եյլի հայկական ցանց): Այս ակումբի միջոցով մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու 15 հայ ուսանողի հետ՝ առաջին երկու տարվա ընթացքում: Ակումբային հանդիպումներն ու մոմավառությունները, որոնք կազմակերպում էինք ամեն տարի` ապրիլի 24-ի, ինձ հնարավորություն տվեցին հասկանալ, թե ինչքան բախտավոր եմ ես, որ հայ եմ ու թրծվում եմ հայկական միջավայրում:

Բացի հայկական ակումբից և դասերից՝ մեծ ժամանակ եմ անցկացրել մարզադահլիճում, եղել եմ Եյլի համալսարանի կանանց բասկետբոլի թիմի անդամ, ինչն ինձ սովորեցրել է , որ ցանկացած խնդրի լուծման գործում կարևոր են աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու թիմային աշխատանքը: Այն ժամանակը, էներգիան և ջանքերը, որոնք դպրոցական տարիներին եւ ուսանողական առաջին երկու տարվա ընթացքում նվիրել եմ այս սպորտաձևին, թիմակիցներին և մարզիչներին, ամբողջությամբ արդարացրել են իրենց և կերտել ինձանից այն առաջնորդին և նպատակասլաց երիտասարդ կնոջը, ինչպիսին եմ ես այսօր: Ինձ համար պատիվ էր անվանվել «Բաղեղի լիգայի զինակոչիկ» (Ivy League Rookie of the Year) առաջին ուսանողական տարվա և «Բաղեղի լիգայի Առաջին Թիմ» (First Team All-Ivy)՝ երկրորդ ուսանողական տարվա արդյունքում:

Չնայած բասկետբոլի պահանջներին՝ ես երբեք չեմ անտեսել ուսումը և միշտ առաջնային կարևորություն եմ տվել դրան: Լինելով «Բաղեղային լիգայի» մարզիկ՝ զարգացրել եմ ժամանակի կառավարման այնպիսի հմտություն, որն ինձ կծառայի ամբողջ կյանքում, և ես միշտ պատրաստ եմ ընդունել այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք Եյլի համալսարանն ինձ նետում է:

Բացի ուսումից և սպորտից՝ միշտ ձգտել եմ մասնակցություն ունենալ այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝ դասավանդել եմ Նյու Հեւեն միջնակարգ դպրոցի աշակերտներին.շաբաթը մեկ դպրոցական երեխաները գալիս էին մեր մարզահամալիր և ես օգնում էի նրանց տնային աշխատանքը պատրաստել, մինչև ծնողները կգային և կտանեին նրանց տուն:

Մինչև Եյլի համալսարան ընդունվելը՝ ես ութ տարի արվեստի դասերի եմ հաճախել: Նկարչությունն այսօր շարունակում է զգալի դեր խաղալ իմ կյանքում, իմ ստեղծագործական մտքին հանգստանալու, լիցքաթափվելու հնարավորություն է ընձեռում: Թեեւ գոհ եմ այսօրվա կյանքիս բազմազանությունից, շարունակում եմ գիտակցել հայկական ծագմանս կարևորությունը, ու դա ինձ հպարտության խորը զգացում է ներշնչում` անկախ Եյլի համալսարանում զբաղվածությանս ոլորտից:


Այստեղ սովորում են
Լիլիթ Մարդիյան

Դասական կիթառ

Ջոն Արությունյան

Ուղղորդված ուսուցում

Միլան Բարսամյան-Մոնքրիֆ

Բիզնեսի կառավարում

Back to top
Close