Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մարդու իրավունքներ

Մագիստրատուրա

Սանան Շիրինյան

Ծնվել եմ 1988-ի սեպտեմբերի 29-ին Լոս Անջելոսում` Արմիկ և Ռազմիկ Շիրինյանների ընտանիքում: Ունեմ մեկ եղբայր` Սարո Շիրինյան: Հաճախել եմ Թուֆենկյան մանկապարտեզ, Շամլյան ազգային վարժարան և «Ռոզ ու Ալեքս Փիլիպոս» ազգային Վարժարանը:
Մոտ քսան տարի ընդգրկում եւ ակտիվ մասնակցություն եմ ունեցել հայ սկաուտների գործունեությանը և սկաուտների խմբապետ դարձել:

Հաճախել եմ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան և ստացել արվեստի բակալավրի կոչում` կանանց հիմնահարցերի ուսումնասիրության բնագավառում: Ուսման ընթացքում ակտիվորեն անդամակցել եմ Հայ ուսանողական միությանը:
Իմ նախնիները` հայրիկիս և մայրիկիս կողմից, եղել են Մեծ Եղեռնը վերապրողներից: Մեծանալով իրենց պատմություններին ունկնդիր` կյանքիս ընթացքում միշտ հետամուտ եմ եղել Ցեղասպանության ճանաչման գործին: Հարավային Կալիֆորնիայում Եղեռնի զոհերը հավերժացնող շատ երթեր, քայլարշավներ եմ կազմակերպել և մասնակցել դրանց: Սիրածս հայերեն գրքերից է Շահան Շահնուրի «Նահանջ առանձ երգի» վեպը:

Ութ ամիս աշխատել եմ Հայաստանում` որպես «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր: Այս տարի եկել եմ Նու Յորք` բարձրագույն կրթությունս շարունակելու նպատակով: Ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու հույսն եմ փայփայում, որպեսզի հայրենիքիս բարգավաճման ջանքերի մասնակիցը դառնամ:


Այստեղ սովորում են
Հայկ Տեր-Ներսեսյան

Միջազգային հարաբերություններ

Արմենուհի Խաչատրյան

Ֆինանսների մաթեմատիկա

Վիգեն Անտունյան

Իրավագիտություն

Back to top
Close