Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Ռոկսանա Զինչենկո

Ես ծնվել եմ Թուրքմենստանում 1988 թ.: Ուսման ընթացքում հետաքրքրվել եմ ոչ միայն սոցիալական գիտություններով, ինչպես օտար լեզուները, այլև այնպիսի հիմնարար գիտություններով, ինչպես մաթեմատիկան ու ֆիզիկան են: Այդ առարկաներից մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադանների և արժանացել ոչ միայն դպրոցական, այլև քաղաքային մրցանակների:

Իմ դպրոցում բազում ազգությունների և մշակույթների ներկայացուցիչներ կային, ինչն էլ իմ մեջ հետաքրքրություն է արթնացրել այլ ազգությունների հանդեպ: Միշտ շրջապատված եմ եղել տարբեր ծագում ունեցող մարդկանցով. հայրս ռուսի և ուկրաինացու խառնուրդ է, մայրս` հայ: Դա էլ ազդել է իմ մասնագիտության ընտրության վրա. ընտրել եմ միջազգային հարաբերությունների ոլորտը:

Դեռ փոքրուց մասնակցել եմ երաժշտական փառատոնների Թուրքմենստանում: 12 տարեկան հասակում գերազանցությամբ ավարտել եմ բալետի դպրոցը: Այնուհետև ընդունվել եմ Մոսկվայի "Ցարիցինո 548" բարձրագույն ինստիտուտ: Հատուկ ծրագիրը մշակված էր հետխորհրդային երկրների համար Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից:

Անգլիա տեղափոխվելն ու այնտեղ հաստատվելը մեծ փորձություն էր ինձ համար: Միշտ սիրել եմ շփվել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, բացահայտել աշխարհը, ճանաչել տարբեր կենցաղներ: Ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում պետք է օգտվել առիթից և ընդլայնել մեր գիտելիքն ու մտահորիզոնը: Իմ ապագա աշխատանքի հետաքրքիր կողմերից մեկը ոչ միայն միջազգային կապերի ուսումնասիրությունը կլինի, այլև տնտեսությունը, քաղաքականությունը, սոցիոլոգիան, պատմությունը եվ արտաքին քաղաքականությունը:

Ես ընտրել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL)` նկատի ունենալով նրա համաշխարային հեղինակությունը, գիտական ձեռքբերումները, դինամիկ եվ ինտելեկտուալ մթնոլորտը, որոնք կօգնեն ինձ հասնել նպատակներիս:

Կուզենայի հնչեցնել հայերի ձայնը այսօրվա համաշխարային քաղաքականւթյան մեջ: Երջանիկ եմ, որ հայերս, թեև աշխարհով մեկ սփռված, շատ միասնական ենք և միշտ օգնության ձեռք ենք մեկնում կարիքի մեջ գտնվողներին: Դա հայի բնութագիրն է:

«Այն, ինչ ստեղծում եմ այսօր, իմ վաղվա օրն է կամ ապագայիս օրերից մեկը: Այսօր ես այն եմ, ինչ ստեղծել եմ երեկ կամ մեկ այլ օր անցյալում»: Ջեյմս Ջոյս

Այստեղ սովորում են
Իզաբելլա Հարությունյան

Քրեագիտություն

Արտակ Բեգլարյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Էլեն Հոխիկյան

Հանրային քաղաքականություն

Back to top
Close