Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Պատմություն և քաղաքագիտություն

Մագիստրատուրա

Ռոբերտ Կալոնյան

Ես, Ռոբերտ Կալոնյանս, ծնվել եմ Երևանում 1981 թ.-ին: Երկու քույրերս և ծնողներս ևս ծնվել են Երեւանում: Հայրիկիս ծնողները 1915 թ.-ին` Եղեռնի տարիներին, Խարբերդից տեղափոխվել են Եգիպտոս, այնուհետև` 1948 թ.-ին, բնակություն են հաստատել Երևանում: Ես հաճախել եմ Երևանի թիվ 49 միզնակարգ դպրոցը, որտեղ ուսումը կիսատ թողնելով` 1992-ին տատիկիս առոցջական պատճառներով ընտանիքիս հետ տեղափոխվել եմ ԱՄՆ: Լոս Անջելեսում կարճ ժամանակահատվածում տիրապետեցի անգլերենին, իսկ հետո` նաև իսպաներենին:

Սկսել եմ աշխատել 15 տարեկանից` ընտանիքիս նեցուկ կանգնելու նպատակով: Միջնակարգ դպրոցն ավարտելով 2000-ին և բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու համար ֆինանսական հնարավորւթյուն չունենալով` ես աշխատանքի անցա կառավարական փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ զվաղվող մի հաստատությունում` որպես վարորդ: Հմտորեն խորանալով քաղաքական աշխատանքների մեջ` ես սկսեցի ակտիվորեն մասնակցել տեղական, նահանգային և պետական քաղաքական քարոզարշավներին: Ազատ ժամանակ ես կամավոր մասնակցել եմ հանրային ծառայություններ համակարգող կազմակերպությունների աշխատանքներին և հանձն եմ առել քաղաքացիական և քաղաքական առաջնորդի դերը:

2003-ից նշանակվել եմ Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետի վստահված անձ` բնակֆոնդի և այլ հարցերի ծառայությունում: Քաղաքի հայ եւ ռուս բնակիչների շահերը, խնդիրները լավ ու մասնագիտորեն ներկայացնելու շնորհիվ`2007 թ.-ին քաղխորհրդի անդամներից մեկի կողմից նշանակվեցի հանձնակատար, ինչը կատարվեց նաեւ 2009-ին` խորհրդի մեկ այլ անդամի կողմից: Ավելին, 2007-ին դարձա Դեմոկրատական ակումբի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 2008-ին ընտրվեցի Բեվերլի Հիլզի և Արևմտյան Հոլիվուդի դեմոկրատական ակումբի քարտուղար: Որպես դեմոկրատ` ես ջանք չեմ խնայել` հայ և ռուս թեկնածուներին ընտրապայքարի ժամանակ օգնելու համար:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց ինը տարի ան, հետադարձ հայացք գցելով իմ անցած ճանապարհի վրա` ես հասրարակամորեն վճռեցի շարունակել ուսումս, որ թերի էր մնացել ֆինանսական պարճառներով: 2009 թ-ին ընդունվեցի հանրակրթական քոլեջ` խորանալով պարմություն և քաղաքագիտություն առարկաների մեջ, որը բարձր առաջադիմությամբ ավարտեցի 2011-ին` Associate of Arts դիպլոմով: Ուսումս շարունակելու համար ընդունելության առաջարկություն ուղարկած հաստատությունների ցանկում էին Կոլումբիա (Columbia), Նյու Յորք (NYU), Կալիֆորնիա Բերկլի (UC Berkeley) և Լոս Անջելես (UCLA), Փեննսիլվանիա (Penn), Հարավային Կալիֆորնիա (USC) և Լոյոլա Մարիմոունտ (LMU) համալսարանները:

Ես նախընտրությունը տվեցի Կոլումբիայի համալսարանին` որպես համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություն: Այստեղ իմ ուսումնական առաջին տարին մի անկրկնելի և բացառիկ հաջողություն էր ինձ համար: Ցուցաբերած բարձր առաջադիմության շնորհիվ ես նշանակվեցի «Columbia Undergraduate Law Review»-ի խմբագիր: Այս ընթացքում նաեւ ծառայության անցա Կոլումբիայի քաղաքական միության կատարածուների պալատում (Executive Board of the Columbia Political Union), որտեղ հարցազրույցներ ունեցա քարտուղարության տարբեր թեկնածուների, հյուպատոսների և քաղաքացիական իրավունքի ոլորտի այլ գործիչների հետ: Ավելին, նյութեր եմ հրատարակել եմ «Columbia Political Union» և «Columbia International Relations Council & Association» ամսագրերում:

Իմ նպատակն է շարունակել ուսումս և մասնագիտանալ 20-րդ դարի եվրոպական պետությունների դիվանագիտական հարաբերությունների, նահանգային ոտնձգությունների ուղղությամբ: Սա շատ կարևոր նշանակություն ունեցող թեմա է ինձ համար, քանի որ ես ժառանգորդն եմ ժամանակի ահասարսուռ իրադարձությունների ականատես մի հայ ընտանիքի: Պապիկիս փոխանցած հիշողությունները ճակատագրական դեր են խաղացել իմ մասնագիտության ընտրության հարցում, որն է` դառնալ պատմաբան և քաղաքական փաստաբան:


Այստեղ սովորում են
Ռոզա Նալբանդյան

Բարձր և հետմիջնակարգ կրթություն

Գոհար Հարությունյան

Տնտեսություն և հոգեբանություն

Սամվել Գևորգյան

Ֆինանսական մաթեմատիկա

Back to top
Close