Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ռադիոկենսաբանություն

Մագիստրատուրա

Ռամոն Պողոսյան

Ծնվել եմ Շվեյցարիայի Թուրգաու գավառի մայրաքաղաք Ֆրաուենֆելդում 1989 թվականի հունիսի 24-ին:

Ծնողներս փախստականի կարգավիճակով Իրանից գաղթել են Շվեյցարիա: 7 տարեկան հասակում տեղափոխվել եմ Կանադայի Տորոնտո քաղաք, ուր հանրակրթական դպրոց եմ հաճախել: Այնուհետ բնակություն ենք հաստատել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում, որտեղ ավարտել եմ միջնակարգ դպրոցն ու ավագ դպրոցի առաջին տարին: ԱՎագ դպրոցն ավարտել եմ` Կանադա վերադառնալով, այստեղ էլ ընդունվել եմ բարձրագույն ուսումնական հաստատություն`Տորոնտոյի համալսարանի բժշկական ռադիացիոն գիտությունների (medical radiation science) բաժին, որն ավարտելու եմ ապրիլի վերջին: Ես միշտ էլ հիացած ու հետաքրքրված եմ եղել ֆիզիկայի եւ կենսաբանության փոխազդեցության եզրերով, հատկապես` բժշկությանն առնչվող կետերում: Ուսման ընթացքում ներգրավված եմ եղել ուսանողական տարբեր նախաձեռնություններում. «ՁԻԱՀ-ի համաշխարհային նախաձեռնություն» (Global AIDS Initiative) ակումբի հիմնադիրն ու նախագահն եմ եղել, նաեւ բարեգործական նկատառումներով դասավանդել եմ ավագ դպրոցների անապահով աշակերտներին, որոնք հետաքրքրված էին կենսաբանությամբ և կյանքի գիտությամբ (Life Science): Ուսանողական ակտիվ ներգրավվածությանս համար արժանացել եմ «Գորդոն Քրեսսի» (Gordon Cressy) մրցանակին` որպես առաջնորդ:

Իմ ակադեմիական կարիերան ինձ բերեց Օքսֆորդի համալսարան, որտեղ ես ընդգրկվեցի «Ճառագայթային կենսաբանություն» (Radiation Biology) ծրագրին: Վերջինիս նպատակն է վերապատրաստել գիտնականների, ովքեր հետաքրքրված են բժշկական ճառագայթի հետազոտության հարցերով:


Այստեղ սովորում են
Վահագն Ոսկանյան

Կառավարում

Աստղիկ Ծատրյան

Գլոբալ կառավարում և դիվանագիտություն

Արի Սեքերյան

Արևելագիտություն

Back to top
Close