Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Պարույր Մաթևոսյան

Ես ծնվել եմ Երեւանում 1989 թ.: Մանկությանս տարիներին ընտանիքս հաճախ էր տեղափոխվում`Գերմանիա, Ռուսաստան եւ վերջում` Լոս Անջելես: Մշակութային, հասարակական, կենսակերպի տարբերություններն ու բազմազանությունն էլ ձեւավորեցին, ասես, եւ ընդլայնեցին տեսահորիզոնս:

Ճարտարապետության բակալավրի աստիճան եմ ստացելԿալիֆորնիայի Բերկլի համալսարանում, որտեղ գիտական գործառնություններիս զուգահեռ ներգրավված էի արտաուսումնական բազմաթիվ նախաձեռնություններում: Որպես Հայ ուսանողական միության նախագահ` Հայոց ցեղասպանության ճանաչման շաբաթվա շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել, օգնել եմ ուսանողներին նախագծել եւ կառուցել Եղեռնի հիշատակը հավերժող մի հուշարձան: Իսկ որպես Բերկլիի «Global Architecture Brigade» ընկերության համահիմնադիր` աջակցեցի Սանտա Ռոզայում եւ Հոնդուրասում մանկապարտեզի կառուցմանը:

Համալսարանն ավարտելուց հետո վերադարձա Լոս Անջելես` աշխատելու եւ զարգացնելու մասնագիտական հմտություններս: Աշխատեցի նաեւ Շանհայում ու Չինաստանում գտնվող հետազոտական ճամբարներում, որից հետո ինձ հնարավորություն տրվեց վերադառնալ Շանհայ եւ երեք ամիս աշխատել հետազոտական գրասենյակում: Մասնագիտական գործունեությանը զուգահեռ մի քանի գործընկերների հետ մասնակցեցի նախագծային մրցույթների:

Աշնանն արդեն կդառնամ Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի ուսանող` որպես ճարտարապետության մագիստրոսի աստիճանի թեկնածու: Ինձ հատկապես հետաքրքրում է ճարտարապետության դերը հասարակության ինքնահարստացման եւ մշակույթի պահպանման գործում:


Այստեղ սովորում են
Մարկ Փափազյան

Տնտեսագիտություն

Քրիստիան Միլյան

Հայագիտություն

Ալեքսանդր Քարաջյան

Ճարտարապետություն

Back to top
Close