Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Առաջնորդություն, քաղաքականություն և քաղաքագիտություն

Մագիստրատուրա

Օվսաննա Խաչիկյան

Օվսաննա Խաչիկյանը ծնվել է 1988-ին Երևանում:  1991-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության:

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 2007-ին, Օվսաննան սկսել է իր կրթությունը Գլենդելի Համայնքային Քոլեջում:  Այնտեղ նա ընտրվել է ուսանողական ասոցացիայի նախագահ և սովորելուն զուգահեռ աշխատել է ուսումնական ադմինիստրատիվ ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի և տեղական քաղաքային գործիչների հետ, ներկայացնելով ու պաշտպանելով ավելի քան 15,000 ուսանողների շահերը:  Օվսաննան մասնակցել է քոլեջի ուսումնական ծրագրի և համայնքային բյուջեի քննարկումներին:  Իր կատարած աշխատանքների համար Օվսաննան արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում "Տարվա Կին" կոչման:

2009-ին Օվսաննան ընդունվել է Կալիֆորնիայի նահանգի Բերկելիի պետական համալսարանի Քաղաքական էկոնոմիկայի բաժինը, որտեղ նաև մասնագիտացել է պետական կրթությունը բարելավելու բնագավառում:  2010-ի ամռանը նա աշխատել է որպես ինտերն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Կալիֆորնիայի պետական համալսարանները ներկայացնող գրասենյակում, որտեղ զարգացրել է իր մասնագիտական գիտելիքները յուրացնելով օրենսդրությունը, միաժամանակ աշխատելով կրթության ոլորտում իրավաբանական հարցերով տնորենի հետ:  2011-ին Օվսաննան ավարտել է Բերկելիի համալսարանը ստանալով Բակալավրի աստիճան:

 

2011-ի ամռանը Օվսաննան աշխատել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում, Կապիտալ Իմփակտ խորհրդատվական ընկերությունում, որը մասնագիտացված է նահանգային կրթական օրենսդրությամբ:

 

Այժմ Օվսաննան սովորում է Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա ուսումնասիրում է կրթական բնագավարում ղեկավարություն, օրենսդրություն, և քաղաքականություն:  Ավարտելուց հետո նա կստանա Մագիստրոսի աստիճան:


Այստեղ սովորում են
Վահան Միսակյան

Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ

Ժոզեֆ Հակոբյան

Անգլերենի ուսուցում

Back to top
Close