Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիլմագիտություն

Մագիստրատուրա

Օֆելյա Հարությունյան

Ծնվել եմ 1989 թ.-ին Երևանում: Թեեւ փոքր տարիքից արվեստն իր բոլոր դրսևորումներով իմ և ընտանիքիս կյանքի մի մասն է կազմել, ես, չգիտես` ինչու, որոշել էի, որ արվեստը կարող է միայն հոբբի լինել և ոչ մասնագիտություն: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրատուրայում սովորելու համար մեկնեցի Շվեդիա և մագիստրոսի կոչում ստացա Ստոկհոլմի համալսարանում: Շվեդիան ու շվեդներն ինձ կյանքի արժեքավոր դասեր տվեցին. սովորեցի, որ երազանքն իրականացնելու համար երբեք ուշ չէ, և որ մարդ պետք է անի այն, ինչ, իրոք, սիրում է:

Հայաստան վերադառնալուց հետո սկսեցի զբաղվել ֆիլմարտադրությամբ: Պրակտիկա անցա ֆիլմարտադրող կազմակերպությունում, մասնակցեցի մի շարք ֆիլմ-սեմինարների, աշխատեցի ֆիլմ-փառատոնի, իսկ 2011 թ.-ին սկսեցի աշխատել «Սիվիլիթաս» հիմնադրամում՝ CivilNet.tv համացանցային ալիքում՝ որպես մեդիա արտադրության կազմակերպիչ և կոորդինատոր:

2012 թ.-ին ընդունվեցի Կոլումբիա համալսարանի արվեստի դպրոց՝ ստեղծարար պրոդյուսերության ծրագրով, և այժմ ուսանում եմ երկրորդ կուրսում: Շատ ոգևորված եմ մրցակցային բարձր դիրք ունեցող այս ծրագրով սովորելու կապակցությամբ և հուսով եմ, որ այս ձեռքբերումը դեռ միայն սկիզբն է:


Այստեղ սովորում են
Հրանտ Հակոբյան

Բիզնեսի գործարար կառավարում

Նարեկ Թովմասյան

Ֆինանսների մաթեմատիկա

Սանան Շիրինյան

Մարդու իրավունքներ

Back to top
Close