Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ռազմավարական մարքեթինգ

Մագիստրատուրա

Նունե Իգիթյան

Ծնվել եմ 1988 թվականին Երևանում:

2005թ. գերազանցությամբ ավարտել եմ Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի բակալավրիատ` բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ: ՀՊՏՀ-ն ավարտել եմ 2009թ.` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան` բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ: Նույն տարում ստացել եմ ամբողջական կրթաթոշակ Հունաստանի կառավարության կողմից` ուսումս 2009-2011թթ. շարունակելու Խանիայի միջերկրածովյան ագրոնոմիկական ինստիտուտի (Mediterranean Agronomic Intitute of Chania) (Կրետե, Հունաստան) բիզնեսի տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետի մագիստրատուրայում: Եվրոպական ուսումնական հաստատությունում ստացած գիտելիքներս և փորձն ինձ համար առավել հստակ ուրվագծեցին նպատակներս, իսկ դրանց հասնելու ուղիները դարձրին իրատեսական և հասանելի:

Մագիստրական թեզիս ընտրությունը ևս պատահական չէր: Հաշվի առնելով օնլայն բիզնեսի ոլորտում մասնագիտանալու հետագա պլաններս, ինչպես նաև վերջինիս դերը ժամանակակից գործարար հարաբերություններում` որոշեցի շուկայի հետազոտություն անցկանցնել հայաստանյան B2C (բիզնեսից սպառողին) օնլայն առևտրի ոլորտում: Այն իր տեսակով առաջին գիտական հետազոտությունն էր Հայաստանում` հիմնված սպառողների հարցման և օնլայն առևտուր իրականացնող ընկերությունների գործունեության ուսումնասիրության վրա:

2010-2012թթ. աշխատել եմ տարբեր ընկերություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում, ինչի արդյունքում ձեռք բերած փորձս կարևոր դեր է խաղացել մասնագիտական ցանկություններս և հեռանկարներս լավագույնս հասկանալու գործում:

Մասնագիտական նպատակներիս հասնելու, ինչպես նաև իմ ոլորտում ունեցած գիտելիքներն ընդլայնելու նպատակով որոշեցի ուսումս շարունակել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` Լոնդոնի կայսերական քոլեջում: Համոզված եմ, որ բարձրորակ կրթությունը, որ կստանամ Մեծ Բրիտանիայի բազմամշակութային միջավայրում, միանշանակ կօգնի ինձ հասնել իմ մասնագիտական նպատակներին, միևնույն ժամանակ կօգնի իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործընթացում:


Այստեղ սովորում են
Կարինա Կարապետյան

Ռազմավարական մարքեթինգ

Անահիտ Վարդանովնա

Բիզնեսի կառավարում

Սաթենիկ Ջրբաշյան

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Back to top
Close