Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Մագիստրատուրա

Նշան Քեսեքեր

Ծնվել եմ Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում 1992թ. ապրիլի 6-ին: 1997-2006 թթ. հաճախել եմ Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանը: 2005-ին վարժարանն ինձ հովանավորեց, ու ես հնարավորություն ունեցա Հայաստանում գտնվել ապրիլի 24-ին: Այդ այցելությունը շատ տպավորիչ էր ու կարեւոր ազդեցություն ունեցավ Մերձավոր Արեւելքի պատմության եւ մշակույթի հանդեպ հետաքրքրությանս ձեւավորման վրա: Հընթացս ես երաժշտության տեսության եւ դաշնամուրի դասերի մասնակցեցի Սան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիայում: 2006-ից 2010 թթ. սովորեցի Սան Ֆրանցիսկոյի Լոուել ավագ դպրոցում: 2009-ին իտալերենի ուսուցչի եւ դասընկերներիս հետ այցելեցի Իտալիա, եւ այս ճանապարհորդությունը եւս հարուստ էր տպավորություններով:

2010-ին ընդունվեցի Սան Ֆրանցիսկոյի համալարան` եվրոպական պատմություն մասնագիտացմամբ: Համալսարանում ներգրավվեցի «Honors in the Humanities» միջառարկայական ծրագրին: 2012-ին դարձա «Phi Alpha Theta National History Honor Society»-ի անդամ` շնորհիվ պատմության դասընթացի ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմության: «Honors in the Humanities» արագացված ծրագրի շնորհիվ ես մագիստրոսի աստիճան կստանամ 2013-ի մայիսին`համալսարանում երեք տարի սովորելուց հետո: Ընդունվել եմ Չիկագոյի համալսարանի արեւելագիտության մագիստրատուրա, եւ դասընթացն սկսվում է սույն թվականի աշնանը:

Հայկական համայնքն ու միջավայրն ի սկզբանե կենտրոնական դեր են ունեցել իմ կյանքում: Մեծ մայրս` տատիկս, որ ծնվել էր Աթենքում` Եղեռնից մազապուրծ պոնտացի հայերի ընտանիքում, հայասեր կարեւորագույն տպավորություններիս աղբյուրն էր: Ես կրում եմ պապիս անունը` Նշան Բոյաջյանի, ով Տրապիզոնում եւ Սամսունում ճանաչված գործարար էր: Մկրտվել եմ Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Հովհաննես տաճարում: Սուրբ Հովհաննես տաճարում ծառայել եմ նախ որպես դպիր, ապա արդեն` որպես սարկավագի օգնական դեռեւս 1998-ից: 2008-2010 թթ. եղել եմ «Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության»` Սուրբ Հովհաննես տաճարի ներկայացուցչության առաջնորդ եւ բարեգործական ու համայնքաստեղծ բազմաթիվ նախագծեր եմ կազմակերպել եւ իրականացրել:

Մերձավոր Արեւելքի պատմության հանդեպ հետաքրքրությունն իմ մեջ արթնացրին Գռուզեան-Զաքարեան վարժարանում անցած հայոց պատմության դասերը: 2005-ին Հայաստան կատարած այցելությունն ինձ հնարավորություն տվեց բացահայտելու հնատիպ բազմաթիվ շինություններ, մոտիկից տեսնելու պեղածոներ, ու այս ամենն ինձ ոգեշնչեց` մասնագիտական գործունեություն ծավալելու Հին Մերձավոր Արեւելքի պատմության ու հնագիտության ոլորտում: Չիկագոյի համալսարանում հաջորդ երկու տարիներին սռացածս փորձառությունն ինձ հնարավորություն կտա ասպիրանտական ծրագրի առաջնակարգ հավակնորդ դառնալու:


Այստեղ սովորում են
Արտյոմ Քոսյան

Ֆինանսական մաթեմատիկա

Էմիլի Տերյան

Կենսաբանություն

Վարագ Կեծամանյան

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Back to top
Close