Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն և բիզնես ռազմավարություն

Մագիստրատուրա

Նազելի Ղուկասյան

Ծնվել եմ 1990 թվականի մարտի 16-ին: Գերազանցությամբ ավարտելով թիվ 2 վարժարանը` ընդունվեցի Հայաստանի պետական ագրարային համալսարան, որտեղ գիտելիքներ ձեռք բերեցի տնտեսագիտության հիմնատարրերի և հասկացությունների վերաբերյալ: 2010 թվականին գերազանցությամբ պաշտպանեցի «Ապահովագրական ընկերության ֆինանսական կայունության ապահովման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դիպլոմային աշխատանքս, որի հիմնական նպատակն էր վերլուծել ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունը և գտնել համապատասխան լուծումներ վերջիններիս ֆինանսական կայունությունն ապահովելու, ինչպես նաև` բարձրացնելու համար: Համալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում: Չնայած այն հանգամանքին, որ աշխատում էի ոչ իմ մասնագիտությամբ` այնուամենայնիվ, ձեռք բերեցի որոշ հմտություններ, որոնք ինձ օգնեցին հետագա իմ գործունեության ընթացքում: 2012 թվականից աշխատում եմ «ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում` որպես փոքր բիզնեսի վարկային վերլուծաբան, ինչը հիանալի հնարավորություն է ինձ համար ծանոթանալու բիզնեսի տարբեր ոլորտների հետ, բանակցելու բազմաբնույթ անձանց հետ և ֆինանսների ոլորտում աշխատանքային նշանակալի փորձ ձեռք բերելու:

Կցանկանայի նշել, որ այս ամենին զուգահեռ մասնակցել եմ ՀՀ-ում կազմակերպվող բազմաթիվ օլիմպիադաների, տարբեր սեմինարների, հանդիսացել եմ «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» ուսանող: Ինչ վերաբերում է արժեքային համակարգիս, պիտի ասեմ, որ ինձ համար ամենակարևորն ու մնայունը առողջ մարդկային հարաբերություններն են:

2013 թվականի աշնանը կսկսեմ «Տնտեսագիտություն և բիզնես ստրատեգիա» մագիստրոսական ծրագիրը Լոնդոնի կայսերական քոլեջում:


Այստեղ սովորում են
Կարինա Կարապետյան

Ռազմավարական մարքեթինգ

Ալան Չաղլասյան

Բժշկություն

Ակսել Մովսիսյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close