Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսների մաթեմատիկա

Մագիստրատուրա

Նարեկ Թովմասյան

Ծնվել եմ Հայաստանում`1992թ.-ին, երբ մեր տնտեսությունը գտնվում էր ժամանակակից պատմության մեջ ամենածանր պահին: Մեր ընտանիքը իր վրա զգաց անցումային շրջանի մեծ տնտեսական անկման բոլոր բացասական ֆինանսական հետևանքները: Հետագայում` Քվանտ վարժարանում, իմ ընտանիքի և երկրիս անցածը ինձ մղեցին ապագայում սովորելու ֆինանսներ: Միևնույն ժամանակ, մաթեմատիկայի հանդեպ սեր տածելով` ես համատեղեցի այս երկուսը Երևանի Պետական Համալսարանի Ակտուարական և Ֆինանսական Մաթեմատիկայի բակալավրիատում:

Հիմա, երբ ընդունվել եմ Կոլումբիայի Համալսարան, ես շարժվում եմ դեպի թերևս աշխարհում լավագույն ֆինանսական մաթեմատիկայի ծրագիրը, որպեսզի ձեռք բերեմ ներկայումս ամենանորարական պրոֆեսիոնալ և հետազոտական հմտությունները: Դա կօգնի ինձ ավելի ճշգրտորեն հասկանալ ֆինանսների տեսությունը և կիրառել այն լուծելու համար նոր ձևավորվող Հայաստանի ֆինանսական շուկայի խնդիրները:

Նախասիրություններս ներառում են` Brain-Ring ինտելեկտուալ խաղեր, երկար տարածությունների վազք, լեռնագնցացություն, ֆուտզալ, լեռնային հեծանիվներ, բրիջ և այլն:


Այստեղ սովորում են
Լուսինե Սարգսյան

Տնտեսական քաղաքականության կառավարում

Համազասպ Շահումյան

Ֆինանսների մաթեմատիկա

Գրիգոր Միրզա-Ավագյան

Քաղաքաշինություն

Back to top
Close