Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Անի Մինասյան

Ծնւել էմ 1986 թւականի Օգոստոս 18-ին Ամերիկայի Միացեալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Նախնական կրթութիւնս ստացել եմ Շամլեան Ազգային Վարժարանում: Իսկ 2004 թւին անցել UCLA, որտեղ ուսանել եւ աւարտել եմ տնտեսական եւ կրթական բաժնից: Ուսանող ընթացքում ակտիւօրեն մասնակցել եմ հայ ուսանողական կազմակերպութեան, մասամբ ղեկաւարել նիւթապէս սահմանափակ աշակերտներին, եւ աշխատել իբր մենթոր ապագայ հայ սերունդին մեծ Լոս Անզելեսի տարածքում: Ուսանողական շրջանում նոյնպէս մասնակցել եմ Նիւ Եօրքի պրակտիկայի ծրագրին եւ միանալով 30 հայ աշակերտներին բոլոր աշխարհից, միասնաբար աշխատակցել, ուսումնասիրել եւ ապահովել ենք հայ սերունդի ցանցային հարաբերութիւնները: 2008 թւին համալսարանական կրթութիւնից յետոյ անմիջապէս անցել եմ աշխատանքի Capgemini Consulting հաստատութեան մէջ եւ աշխատակցել իբր խորհրդատու Լոս Անզելեսի եւ Սան Ֆրանսիսկոյի շրջանային լրատւամիջոցների եւ ժամանցի բաժնում եւ կենտրոնացել մեծ ընկերութիւնների ինչպէս Warner Brothers, Sony Pictures, եւ Walt Disney Corporation տնտեսական բարելաւման տարբեր միջոցների խնդիրներում ու համագործակցել եւ հրատարակել բազմաթիւ հոտվածներ: Իսկ ընդունելով Միացեալ Նահանգների կանանց պատվիրարկութեան նախագահ պաշտոնը, կազմակերպել բազմաթիւ դրամահավաքի ձեռնարկներ:

Կողմնակի գրասենեակի պատասխանատւութիւնների, առիթը ունեցայ իմ մասնակցութիւնս բերել մի իւրահատուկ ծրագրի որտեղ վերալուծեցի Հայաստանի տնտեսական իրավիճակը, քննարկեցի միջազգային ընկերութիւնների տնտեսական հետաքրքրութիւնը եւ ճիւղաւորումը Հայաստանի սահմաններում (BPO) անդրադառնալով Հայաստանի ներկայ եւ ապագայ դրական եւ ոչ դրական գոյեվիճակը: Պաշտոնավարելով երկու տարի Capgemini Consulting խորհրդատու աստիճանում, արժանացայ աւագ խորհրդատու պաշտոնի եւ հնարաւորութիւնը ունեցայ առաջնորդելու իմ սեփական ձրագիրները: 2011 թւի աշնանը, շարունակեցի իմ բարձրագոյն կրթութիւնս Նիւ Եորքի Columbia համալսարանի (Columbia Business School) տնտեսական բաժնում: վերզիս տարին այս գալիք տարին պիտի լինի եւ ես հայ աշակերտական խումբի Vice President պինի լինեմ:


Այստեղ սովորում են
Օվսաննա Գևորգյան

Ռեժիսուրա

Գոհար Հարությունյան

Տնտեսություն և հոգեբանություն

Լևոն Գոլենդուխին

Իրավագիտություն

Back to top
Close